Նատալյա Բեռլովա

ռուս մաթեմատիկոս

Նատալիա Գեննադիևնա Բեռլովա (ռուս.՝ Наталия Геннадиевна Берлова, ծննդյան անունը՝ Տրինկո, նոյեմբերի 6, 1968(1968-11-06), Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), մաթեմատիկոս, Քեմբրիջի համալսարանի և Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր (2013-2016)։

Նատալյա Բեռլովա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1968(1968-11-06) (52 տարեկան)
ԾննդավայրՕրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական ​​համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ (1991) և Ֆլորիդայի նահանգային համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս և մաթեմատիկոս
ԱշխատավայրՔրիստի քոլեջ

ԿենսագրությունԽմբագրել

Նատալյա Բեռլովան 1991 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հաշվարկային մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետը և ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրան։ 1992 թվականին ընդունվել է Ֆլորիդա նահանգի համալսարանի ասպիրանտուրա, որտեղ 1997 թվականին պաշտպանել է դիսերտացիան։ 1997-2002 թվականներին աշխատել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, 2002 թվականից` Քեմբրիջի համալսարանի դասախոս, ավագ դասախոս։

2013 թվականին դարձել է Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր՝ Քեմբրիջի մաթեմատիկայի առաջին կին պրոֆեսորը[1], կիրառական մաթեմատիկայի և տեսական ֆիզիկայի բաժնի երկրորդ կին պրոֆեսորը[Նշում 1], 2013 թվականից՝ նաև Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր[2][3]։ 2013-2014 թվականներին եղել է դեկան, 2015 թվականից՝ ֆոտոնիկայի և քվանտային նյութերի ծրագրի տնօրեն։ Մշակել է գերհոսունության, քվանտային մրրկայնության, քվանտային համակարգերում համահունչ գործընթացների, Բոզե-Այնշտայնի կոնդենսատի մաթեմատիկական մոդելները, որոնց օգտագործումը, բացի ընդհանուր տեսական հետաքրքրությունից, ունի նաև կիրառական լայն հեռանկարներ։

ՆշումներԽմբագրել

  1. Космолог Anne-Christine Davis стала профессором теоретической физики в том же отделении в Кембридже в 2002 году.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. College news
  2. Professor Natalia Berloff: 2013—1016 on leave.
  3. Faculty of Mathematics Archived 2015-09-28 at the Wayback Machine.: In 2013—2016 Natalia is on leave of absence from Cambridge serving as Dean of Faculty and the director of Cambridge-Skoltech Center on Quantum Fluids in the newly founded Skoltech Institute of Science and Technology