Նատալյա Արսենևա (ամուսնու ազգանունով՝ Կուշել, բելառուս․՝ Наталля Арсеннева, Натальля Арсеньнева, 20 սեպտեմբերի, 1903, Բաքու25 հուլիսի, 1997, Ռոչեսթեր, Նյու Յորք, ԱՄՆ), բելառուս բանաստաղծուհի։

Նատալյա Արսենևա
բելառուս․՝ Наталля Арсеннева, Натальля Арсеньнева
Ծնվել էսեպտեմբերի 20, 1903(1903-09-20)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 25, 1997(1997-07-25) (93 տարեկան)
Վախճանի վայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Հոուփ գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, դրամատուրգ, թարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող
Լեզուբելառուսերեն
Ազգությունբելառուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Կենտրոնական Լիտվայի Հանրապետություն,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և  ԱՄՆ
ԿրթությունՎիլնյայի բելառուսական գիմնազիա
Ուշագրավ աշխատանքներ«Малітва за Беларусь»
ԱնդամակցությունQ3919566?
ԱշխատավայրBelaruskaya gazeta?, Janka Kupala High School (Bavaria)?, Biełarus?, Belarussian section of Radio Free Europe/Radio Liberty? և Belarusian Institute of Arts and Sciences?
ԱմուսինՖրանց Կուշել
Զավակներերկու որդի
 Natalla Arsieńnieva Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նատալյա Արսենևան ծնվել է 1903 թվականի սեպտեմբերի 20-ին Բաքվում, ռուս ծառայողի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914) Արսենևների ընտանիքը արտաքսված է եղել Յարոսլավլ, որտեղ ապագա բանաստեղծուհին գրել է իր առաջին բանաստեղծությունը (ռուսերեն)։ 1920 թվականին ընտանիքը վերադարձել է Վիլն, որտեղ Նատալյա Արսենևան ավարտել է Վիլնի Բելառուսական գիմնազիան, ընդունվել համալսարանի հումանիտար ֆակուլտետ։ Նրա բանաստեղծական օժտվածության վրա ուշադրություն է դարձրել Մաքսիմ Գորեցկին։ 1922 թվականին Նատալյա Արսենևան ամուսանցել է Ֆրանց Կուշելի հետ, ում որպես լեհական բանակի սպայի ուղարկում են ծառայելու Լեհական Հանրապետության արևմուտքում՝ Խելմնոյում։

1939 թվականի սեպտեմբերից հետո Նատալյա Արսենևան ապրել է Վիլեյկայում, աշխատել շրջանային «Գյուղական թերթում»։ 1940 թվականի ապրիլին Նատալյա Արսենևան՝ որպես գերի լեհ սպայի կին, երկու որդիների հետ աքսորվում է Ղազախստան, որտեղ աշխատել է կոլխոզում։ 1941 թվականի մայիսին աքսորից վերադարձել է Մինսկ Բելառուսական ԽՍՀ Գրողների միության և հատկապես Յանկա Կուպալայի խնդրագրով։ Այդ ժամանակ սկսվում է պատերազմը։ Շրջափակված Մինսկում աշխատակցել է «Մինսկի լրագրին»։ Գրել է մի քանի օպերաների լիբրտոներ, զբաղվել թարգմանությամբ։ 1944 թվականին ամուսնու հետ էվակուացվել է Գերմանիա։ Գաղութներում խավալել է մշակութային ու լուսավորական ակտիվ գործունեություն, դասավանդել է Յանկա Կուպալայի անվան բելառուսական գիմնազիայում։ Ֆաշիստական իշխանության հետ համագործակցությունը հետագայում բացատրել է հետևյալ կերպ. «Մարդիկ, ովքեր ոչնչի համար պատժվել են խորհրդային իշխանությունների կողմից, իսկ այդպիսիք քիչ չեն, գերմանացիներին դիմավորում էին հույսով լի։ Բացարձակապես ոչ ոք չէր մտածում, որ նրանք այդքան ոչ մարդ են»։

1949 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Աշխատել է բելառուսական «Բելառուս» թերում, «Ազատություն» ռադիոյում, Նյու Յորքի Գիտության ու արվեստների բելառուսական ինստիտուտում։ 1970-1980 -ական թվականներին այլևս ակտիվորեն չէր մասնակցում բելառուս էմիգրանտների քաղաքական կյանքին։ Մահացել է 1997 թվականի հուլիսի 25-ին Նյու Յորք Նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ ապրել է որդու՝ Վլադիմիրի ընտանիքի հետ։ Այնտեղ էլ թաղվել է։

Հիշատակ

խմբագրել

1980-ական թվականներին Նատալյա Արսենևայի ստեղծագործությունները դառնում են հայտնի ու մեծ ժողովրդականություն են վայելում։ Հատկապես հայտնի է «Малітва за Беларусь» ստեղծագործությունը, որ Նիկոլայ Ռովենսկու երաժշտությամբ դարձել է հիմն «Магутны Божа» («Աստված Ամենակարող»), որի պատվին կոչվել է հոգևոր երաժշտության փառատոնը։ 1995 թվականին նույնիսկ առաջարկվել է այդ երգը դարձնել Բելառուսի Հանրապետության հիմնը։

2003 թվականին Նատալյա Արսենևայի արձանն են կանգնեցրել Մինսկի մարզի Ստարիե Դորոգի քաղաքում։

Ստեղծագործություններ

խմբագրել

Բանաստեղծություններ

  • Пад сінім небам։ Вершы, 1921—1925. Вільня, 1927.
  • (Жёлтая осень) (չի հրատարակվել պատերազմի պատճառով)
  • Сягоньня։ Вершы, 1941—1943. Мн., 1944.
  • Між берагамі։ Выбар паэзіі, 1920—1970. Нью-Ёрк, Таронта, 1979.
  • Яшчэ адна вясна։ Выбраныя вершы. Мн., 1996.
  • Выбраныя творы. Мн., 2002.

Պիեսներ

  • Сваты (1955)

Լիբրետո

  • Մ. Շեգլովի «Անտառային լիճ», «Վսեսլավ Չարոդեյ»

Երգերի տեքստեր

  • «Магутны Божа» և այլն։

Գրականություն

խմբագրել
  • Байкоў М. Аб творчасці Наталлі Арсеньевай // Полымя. 1927, № 8.
  • Сачанка Б. Сняцца сны… С. 43-48.
  • Мішчанчук М. «Між берагамі» // Культура беларускага замежжа. Кн. 1. Мн., 1993.
  • Тарасюк Л. Праз акіян забыцця // ЛіМ. 1993, 5 лют.
  • Тарасюк Л. Пад небам паэзіі // Полымя. 1995, № 6.
  • Сямёнава А. Лёс — і над лёсам // Голас Радзімы. 1993, 30 верас.
  • Калеснік У. Наталля Арсеннева // ЛіМ. 1994, 9 снеж.
  • Савік Л. Жывём Айчынай мы…// Пакліканыя. Літаратура Беларускага Замежжа. Мн., 2001.
  • Vytautas Žeimantas. Natalija Arsenjeva - žurnalistė, poetė, tremtinė // XXI amžius, 2010 bal. 14, 5-8 pusl.(լիտվերեն)
  • Бераснева М. Творчасць Наталлі Арсенневай – набытак Беларусі Արխիվացված 2015-06-18 Wayback Machine // «Рэгіянальная газета» (բելառուս.)

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Արսենևա» հոդվածին։