Նատալի Դելոն

ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր, Ալեն Դելոնի նախկին կինը

Նատալի Դելոն (ֆր.՝ Nathalie Delon, իսկական անունը՝ Ֆրանսին Կանովա (ֆր.՝ Francine Canovas), ըստ առաջին ամուսնու՝ Բարտելեմի (ֆր.՝ Barthelemy), օգոստոսի 1, 1941(1941-08-01)[1][2][3], Ուջա, Մարոկկո[4] - հունվարի 21, 2021(2021-01-21)[5][4], Փարիզի 1-ին շրջան, Paris Centre, Փարիզ[4]), ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր։ Ալեն Դելոնի միակ կինը, Էնթոնի Դելոնի մայրը[6]։

Նատալի Դելոն
Նատալի Դելոն.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 1, 1941(1941-08-01)[1][2][3]
Ծննդավայր՝Ուջա, Մարոկկո[4]
Վախճանի թիվ՝հունվարի 21, 2021(2021-01-21)[5][4] (79 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզի 1-ին շրջան, Paris Centre, Փարիզ[4]
Քաղաքացիություն՝Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մոդել, կինոդերասանուհի և սցենարիստ
IMDb։ID 0217677

ԿենսագրությունԽմբագրել

Նատալի Դելոնը կինեմատոգրաֆ է եկել Ալեն Դելոնի շնորհիվ, որի հետ ամուսնացած է եղել 1964-1968 թվականներին։ Այս ամուսնությունից ծնվել է նրանց որդին՝ դերասան Էնթոնի Դելոնը[7]։ Նրանց առաջին համատեղ ֆիլմը՝ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի «Սամուրայը», ունեցել է մեծ հաջողություն։ Ամուսնալուծվելուց հետո Նատալին շարունակել է աշխատել հայտնի այլ ռեժիսորների հետ։ Հետագայում նա զբաղվել է ռեժիսոորությամբ և գրել սցենարներ։

Նատալի Դելոնը մահացել է քաղցկեղից 2021 թվականի հունվարի 21-ին Փարիզում 79 տարեկան հասակում[8][9]։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1967 - Le Samouraï / Սամուրայ
  • 1968 - La Lecon Particuliere / Մասնավոր դաս
  • 1969 - L'Armée des ombres / Ստվերների բանակ
  • 1969 - Le sorelle / Քույրեր
  • 1971 - Doution les basses / Մի քիչ լուռ, բասեր
  • 1971 - When Eight Bells Toll / Երբ կխփի ութ կիսաժամ
  • 1972 - BlueBeard / Կապույտ մորուք
  • 1975 - The Romantic Englishwoman / Ռոմանտիկ անգլուհին
  • 2008 - Nuit de chien / Այս գիշերը

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել