Նասիմ Սուլեյմանփուր (դեկտեմբերի 10, 1981(1981-12-10)[1], Թեհրան, Իրան[1][2][3]), իրանցի դրամատուրգ։ Մերժելով Իրանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունը` նրան արգելվել է լքել երկիրը մինչև 2013 թվականը, երբ նրան շնորհվել է անձնագիր[4]։

Նասիմ Սուլեյմանփուր
Ծնվել էդեկտեմբերի 10, 1981(1981-12-10)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան[1]
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն Իրան
Կայքnassimsoleimanpour.com/home

Աշխատանքներ խմբագրել

2010 թվականին Սուլեյմանփուրի գրած Սպիտակ նապաստակ, կարմիր նապաստակ պիեսը բեմադրվել է շատ տարբեր վայրերում և ավելի քան 20 լեզուներով[5][6]։ Յուրաքանչյուր անգամ այն ներկայացվում է տարբեր դերասանների կողմից, ովքեր նախկինում չեն կարդացել նյութը։ Առաջին անգամ այն բեմադրվել է 2011 թվականին, Edinburg և Clubbed Thumb's Summerworks փառատոններում[7]։ Դրանից հետո այն ներկայացվել է մի շարք այնպիսի առաջատար դերասանների կողմից, ինչպիսիք են Ֆարիդ Մյուրեր Աբրահամը, Ուայնե Բրեդին, Բոբբի Կանավալեն, Դարրեն Քրիսը, Բրայան Դենեհհին, Ջոյս դիԴոնատոն, Վուպի Գոլդբերգը, Նաթան Լայնեն, Սինտիա Նիքսոնը, Պատրիկ Ուիլսոնը և շատ ուրիշներ։ Նյու Յորքի Ուեսթսայդ թատրոնում 2016 թվականին այն բեմադրվել է 42 շաբաթ, նախագծի պրոդյուսերն էր Թոմ Քիրդահին[8][9][10]։ Սուլեյմանփուրն առաջին անգամ տեսել է պիեսի բեմադրությունը Բրիսբեյն Փաուերհաուսում, Ավստրալիայում, Համաշխարհային թատերական փառատոնի ժամանակ[4]։

Նրա Կույր Համլետը պիեսն առաջին անգամ բեմադրվել է Edinburgh Festival Fringe փառատոնի ժամանակ, 2014 թվականին[11]։ Նասիմ պիեսը, որը պահանջում է պարսկերեն խոսող դերասան և հանդիսատես, առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականին, Էդինբուրգում[6] և խաղացվել է Մելբոուրնի արվեստի կենտրոնում 2018 թվականի սկզբին[12]։

Սուլեյմանփուրը ներկայացվում է բեռլինյան Aurora Nova գրական գործակալության կողմից[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 A Q&A with White Rabbit, Red Rabbit Playwright Nassim Soleimanpour
  2. "A Q&A with White Rabbit, Red Rabbit Playwright Nassim Soleimanpour", Silo Theatre, Auckland, New Zealand
  3. "Performer Soheil Mostajabian and playwright Nassim Soleimanpour on White Rabbit, Red Rabbit", New York Theatre Review, 19 March 2011
  4. 4,0 4,1 "Nassim Soleimanpour's White Rabbit Red Rabbit at World Theatre Festival", interview by Sarah Kanowski and Richard Fidler, Radio National, 23 February 2013
  5. "Playwright Nassim Soleimanpour sees his own play" by Ian Youngs, BBC News, 26 February 2013
  6. 6,0 6,1 "Nassim review – language and life lessons from a vivid Iranian voice" by Lyn Gardner, The Guardian, 10 August 2017
  7. White Rabbit Red Rabbit, Aurora Nova
  8. "White Rabbit Red Rabbit to be performed in support of PEN", PEN International New York City, 3 February 2016
  9. David Gordon: "Opera Star Joyce DiDonato to Join White Rabbit Red Rabbit", TheaterMania, 30 August 2016 (line-up March 7 to August 29, 2016 at the Westside Theatre, Manhattan)
  10. Gioia, Michael (2016 թ․ դեկտեմբերի 19). «Exclusive: 17 Outrageous Moments From the Run of White Rabbit Red Rabbit». Playbill. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  11. "Edinburgh festival 2014 review: Blind Hamlet – interactive parlour game with very little Hamlet" by Lyn Gardner, The Guardian, 16 August 2014
  12. "Nassim review: Aussie actor Alison Bell walks blind into a joke at her expense" by Cameron Woodhead, The Sydney Morning Herald, 25 January 2018
  13. White Rabbit Red Rabbit at Aurora Nova

Արտաքին հղումներ խմբագրել