Նաջի Աղբալ

թուրք քաղաքական գործիչ

Նաջի Աղբալ (թուրք.՝ Naci Ağbal, հունվարի 1, 1968(1968-01-01), Բաբերդ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։

Նաջի Աղբալ
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Istanbul University Faculty of Political Sciences?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1968(1968-01-01) (52 տարեկան)
Ծննդավայր Բաբերդ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1968 թվականի հունվարի 1-ին Բայբուրթ քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանը[1]: Նույն տարվանից աշխատել է ֆինանսների նախարարությունում։ 1993 թվականին եղել է ֆինանսական տեսուչ։ 2003 թվականին գլխավորել է գլխավոր եկամուտների վարչության բաժինը, 2007 թվականին զբաղեցրել է բյուջետային և ֆինանսական վերահսկողության գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։ 2008 թվականի հոկտեմբերին ընտրվել է բարձրագույն կրթության խորհրդի կազմում, 2008 թվականի մարտից մտնում է Յասավիի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ։ 2009 թվականի հունիսի 12-ից մինչև 2015 թվականի փետրվարի 9-ը զբաղեցրել Է Թուրքիայի ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը[3]։

Քաղաքական կարիերաԽմբագրել

2015 թվականի փետրվարին Աղբալը լքել է պաշտոնը, որպեսզի մասնակցի նույն տարվա հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին[4][5]։ Նաջի Աղբալն առաջադրվել է Արդարություն և զարգացում կուսակցության Իլա Բայբուրդի օգտին և ընտրվել է[6]։ Նույն տարվա նոյեմբերին վերընտրվել է[7]։

Այն բանից հետո, երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը 2015 թվականի նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացավ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նաջի Աղբալին նոր կառավարությունում նշանակել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Իր առաջին հայտարարության մեջ Աղբալը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը մտնում է բարեփոխումների նոր փուլ և հայտարարել է կառավարության հավատարմությունը ֆինանսական կարգապահության սկզբունքներին: Նա նաև հայտարարել է հզոր ֆինանսական ենթակառուցվածքի անհրաժեշտության մասին՝ տնտեսական աճ ապահովելու համար։ Ֆինանսների նախարարի պաշտոնում Նաջի Աղբալի նախորդը՝ Մեհմեդ Շիմշեկը, գովել է Աղբալի աշխատանքը փոխնախարարի պաշտոնում, երկու նախարարներն էլ իրենց տնտեսական ծրագիրը մշակելիս հետևել են ֆիսկալ պահպանողականության սկզբունքին[8]։

ԾանոթագրություններԽմբագրել