Նաղաշ (արաբ. naqqaš - զարդանկարիչ), նախշքար, նկարիչ։ Արևելյան երկրներում նաղաշ էին կոչվում նկարող, ծաղկող կամ զարդանկարող վարպետները։

Տարածված մասնագիտություն էր նաև Հայաստանում։ Մեծ վարպետություն ցուցաբերող արվեստագետների «նաղաշ» տիտղոսը ժողովուրդը դարձնում էր նաև հատուկ անուն, օրինակ՝ Մկրտիչ Նաղաշ (XV դ․), Նաղաշ Մանուել (XV դ․), Նաղաշ Հովնաթան (XVII–XVIII դդ․) ևն։ Գոյություն ուներ նաև նախշքարների համքարություն։ Նկարիչների գործի ղեկավարը անվանվում էր Նաղըշ Բաշի (նկարիչների գլխավոր)։ Այսպիսի տիտղոսի է արժանացել Հ․ Հովնաթանյանը պարսկական պալատում (1870-ական թթ․)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 173