Մանուել (մանրանկարիչ)

մանրանկարիչ

Մանուել, Նաղաշ Մանուել, մանրանկարիչ, 15-րդ դարիի Տփղիսի հայ գրչության դպրոցի ներկայացուցիչ։

Մանուել
Մասնագիտությունմանրանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Մանուելն ստեղծագործել է Տփղիսում, Կիկեթում, Հաղպատում։ Մատենադարանում պահվում են Մանուելի նկարազարդած 1452 թվականի (ձեռ. № 6806), 1459 թվականի (ձեռ. № 7986) Ավետարանները, 1458 թվականի Ճաշոցը (ձեռ. № 6260), նաև 1293 թվականին Սկևռայում ընդօրինակված Ավետարանը (ձեռ. № 5784), որի տերունական պատկերները («Ավետում», «Ծնունդ», «Տյառնընդառաջ» և այլն) նույնպես ծաղկել է Մանուելը (1445)։ 1463 թվականի Ավետարանը պահվում է Էջմիածնում (ձեռ. № 209), 1 ձեռագիր՝ Ստոկհոլմում։

Մանուելի մանրանկարներին բնորոշ են հորինվածքների ինքնատիպ կառուցվածքը, գունային նուրբ համադրությունները և կատարողական բարձր արվեստը։

Գրականություն խմբագրել

  • Գեւորգեան Ա., Հայ մանրանկարիչներ։ Մատենագիտութիւն (IX–XIX դդ.), Կահիրե, 1998։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։