Նահատակի մատուռ
Նահատակի մատուռ, Անգեղի մատուռ, Ընդեղի մատուռ, մատուռ-սրբավայր Հայաստանի Հանրապետության Եղեգնաձորի տարածաշրջանում, Շատին գյուղից 3-3.5 կմ հեռավորությամբ։ Ցածր, կամարակապ շինություն է, ներսի պատի վրա կար 1291 թվականի արձանագրություն՝ վերանորոգման մասին։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի (13-րդ դար)՝ կառուցվել է ի հիշատակ 451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո այստեղ ապաստանած և պարսիկների ձեռքով սպանված հայկական մի ջոկատի մարտիկների։
Ավանդություն
խմբագրելԱվանդության համաձայն՝ մի հայ աղջիկ անտառ գնալիս ենթարկվել է թուրքերի հարձակմանը։ Չկամենալով ընկնել թշնամու ձեռքը, անձնասպանություն է գործել։ Նրա գերեզմանի վրա տեղացիները՝ իբրև նահատակի, մատուռ են կառուցել, որը հայտնի է Ընդեղի մատուռ անունով[1][2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Աղբյուր
խմբագրել- Թ.Խ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991։