Նահապետ (լեռնագագաթ)

լեռ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում (Զանգեզուրի լեռներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նահապետ (այլ կիրառումներ)

Նահապետ, Նաբեթ, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի ու Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայում՝ Գեղիի վերին հոսանքի ավազանում[1][2]։ Բարձրությունը 3510 մ է։ Կազմված է պալեոգեն-նեոգենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներից։ Կատարային մասը լերկ ու ժայռոտ է։ Պահպանվել են սառցադաշտային ռելիեֆի ձևեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։

Նահապետ
Տեսակլեռ
Երկիր Հայաստան և  Ադրբեջան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 90 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 958 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։