Նահապետի առու, ջրանցքներ Նախիջևանում։ Գտնվում են Երնջակ գավառում` Երնջակ ձորահովտի միջին մասում։ Երկու ջրանցքները գործում են մինչ օրս և սկիզբ են առել Երնջակ գետից` Երնջակ բերդի ստորոտից։ Անցնելով Նորաշեն-Ապարաններ-Ապրակունիս գյուղերի վրայով` հասնում են Կզնուտի դաշտ։ Ապրակունիս-Կզնուտ հատվածում ջրանցքներից մեկը 1 կմ չափով անցնում է գետնուղով։

Նահապետի առու ջրանցքները շահագործվել են դեռևս մ.թ.ա. 8-7-րդ դարերից։ Ջրանցքը կառուցված է մեծ քարերով։ Ջրանցքներով ոռոգել են Երնջակ ձորահովտի և Կզնուտ դաշտի հողատարածքները։ Ըստ ավանդության` ջրանցքները կառուցել է Արբակ Նահապետը Քրիստոսից 1612 տարի առաջ։ Ջրանցքներն ունեցել են 10-15 կմ երկարություն։ Արբակ Նահապետի անունով այժմյա Աբրակունիս գյուղը անվանակոչվել է Արբակունի, որը հետագայում փոփոխվելով դարձել է Ապրակունիք, Ապրակունիս, Աբրակունիք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 48 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։