Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ
Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ (ադրբ.՝ Naxçıvan Dövlət Texniki Kolleci), միջին մասնագիտական պետական քոլեջ Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։
Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ ադրբ.՝ Naxçıvan Dövlət Texniki Kolleci | |
---|---|
Տեսակ | Միջին մասնագիտական կրթական հաստատություն |
Միջազգային անվանում | Nakhchivan State Technical College |
Նախկին անվանումներ | Շահմահմուդի սովխոզ տեխնիկ |
Հիմնադրված է | 1925 թվական |
Ուսանողներ | 429 (2016 թվականի դրությամբ) |
Ընդհանուր անձնակազմ | 37 (2016 թվականի դրությամբ) |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Նախիջևան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Համալասարանական ավան, Նախիջևան |
Պատմություն
խմբագրելՆախիջևանի պետական տեխնիկական քոլեջը հիմնադրվել է 1925 թվականին։ 1972 թվականին միացվել է Շահմահմուդի գյուղական տնտեսությանը՝ վերանվանվելով Շահմահմուդի սովխոզ տեխնիկում։ 2002 թվականից ուսումնական հաստատությունը վերանվանվել է Նախիջևանի պետական տեխնիկական քոլեջ[1]։
Կրթական ծրագիր
խմբագրելՆերկա դրությամբ քոլեջում դասավանդվում են 6 մասնագիտություններ՝ «Ճանապարհային երթևեկության կազմակերպում», «Տրանսպորտային բեռնափոխադրումներ», «Անասնաբուժություն», «Հաշվապահական հաշվառում», «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում», «Բանկային գործ»[1]։
Ուսանողադասախոսական կազմ
խմբագրել2016 թվականի դրությամբ պետական տեխնիկական քոլեջում առկա համակարգում սովորել են 358, իսկ հեռակա համակարգում՝ 71 ուսանող։ Ուսումնական հաստատության դասախոսական կազմը բաղկացած է 37 անձից[1]։
Հայտնի շրջանավարտներ
խմբագրելՆախիջևանի պետական տեխնիկական քոլեջը տարբեր ժամանակներում ավարտել են մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ Հասան Աբդուլայև, պրոֆեսոր Յունուս Սաֆարով, Հաջի Հաջիևը, Փաշա Զամանովը, Խորհրդային Միության հերոս Գազանֆեր Ակբերովը, սոցիալիստական աշխատանքի հերոս Մամեդ Ասկերովը, Նարի Գուլիևը և այլք[1]։