Նաիլ Ումյարով

ֆուտբոլիստ

Նաիլ Ռենադովիչ Ումյարով (ռուս.՝ Наиль Ренадович Умяров, հունիսի 27, 2000(2000-06-27)[1], Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հենակետային կիսապաշտպան։

Նաիլ Ումյարով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 2000(2000-06-27)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Սիզրան, Սամարայի մարզ, Ռուսաստան
Հասակ 182 սանտիմետր[2]
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Սկսել է ֆուտբոլով զբաղվել 5 տարեկանում «Սիզրան-2003»-ի մանկական թիմում, առաջին մարզիչը եղել է Վիտալի Զախարովիչ Վեչկինը։ 2009 թվականից սովորել է Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայում (Տոլյատի), 2011 թվականից՝ «Չերտանովո» ակադեմիայում (Մոսկվա)[3]։ 2017 թվականի օգոստոսի 3-ին նշել է նորամուտը «Չերտանովոյի» կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնությունում «Դինամո-2»-ի դեմ տնային խաղում (Սանկտ Պետերբուրգ)[4]։ 2017/18 մրցաշրջանում ՊՖԼ-ի առաջնությունում մասնակցել է 18 խաղի և օգնել թիմին դուրս գալ Ֆուտբոլի ազգային լիգա։ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2018/2019 առաջնության աշնանային հատվածում մասնակցել է 20 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։

2019 թվականի հունվարի 4-ին թիմակից Մաքսիմ Գլուշենկովի հետ տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»[5]։ 2019 թվականի մարտի 11-ին նշել է նորամուտը «Սպարտակ-2» ֆարմ-ակումբում պետերբուրգյան «Զենիթ-2»-ի դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության խաղում (1:1)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[6]։ 2019 թվականի մարտի 17-ին նշել է նորամուտը «Սպարտակի» հիմնական կազմում «Զենիթի» դեմ ՌՊԼ-ի խաղում (1:1)՝ հանդիպման 85-րդ րոպեին փոխարինելով Դենիս Գլուշակովին[7]։

2019 թվականի դեկտեմբերի 3-ին Ումյարովը հաղթող է ճանաչվել «Առաջին քայլ» մրցանակի քվեարկությամբ և ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2019 թվականի լավագույն նորեկ[8]։

Կարիերա հավաքականում խմբագրել

2017 թվականից հանդես է եկել Ռուսաստանի մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականներում[9]։ Եղել է Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ[10]։

2019 թվականի օգոստոսին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին[11]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նշել է նորամուտը Սերբիայի հավաքականի դեմ տնային խաղում (1:0)[12]։ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում խփել է առաջին գոլ Լատվիայի երիտասարդական հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում (2։ 0)։ 2021 թվականի մարտին մասնակցել է Եվրոպայի 2021 թվականի երիտասարդական առաջնությանը[13], որտեղ մասնակցել է խմբային փուլի բոլոր երեք խաղերին Իսլանդիայի (4։ 1)[14], Ֆրանսիայի (0։ 2)[15] և Դանիայի (0։ 3[16] երիտասարդական հավաքականների հետ։

Ձեռքբերումներ[17] խմբագրել

Թիմային խմբագրել

  «Չերտանովո»

  • 2017/18 («Արևմուտք» գոտի)

Անձնական խմբագրել

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն նորամուտ - 2019 («Առաջին քայլ» ազգային մրցանակ)

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

2021 թվականի ապրիլի 18-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Չերտանովո ՊՖԼ 2017/18 18 0 1 0 19 0
ՖԱԼ 2018/19 20 2 1 0 21 2
Ընդհանուր 38 2 2 0 40 2
  Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր լիգա 2018/19 5 0 0 0 5 0
2019/20 17 0 2 0 2 0 21 0
2020/21 22 0 3 0 25 0
Ընդհանուր 44 0 5 0 2 0 51 0
    Սպարտակ-2 (Մոսկվա) ՖԱԼ 2018/19 1 0 1 0
2019/20 4 0 4 0
Ընդհանուր 5 0 5 0
Ամբողջ կարիերա 86 2 7 0 2 0 95 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://premierliga.ru/players/Umyarov-Nail
  3. Воспитанник сызранской школы футбола намерен стать лучшим в московском «Спартаке»
  4. Чертаново — Динамо-2 СПб (2:0). Первенство ПФЛ 2017-18. Зона Запад. Протокол матча, Sportbox.ru (3 августа 2017)
  5. Официально: Умяров и Глушенков стали игроками «Спартака», Sportbox.ru (4 января 2019)
  6. Спартак-2 VS. Зенит-2 — ФНЛ, 1fnl.ru (11 марта 2019)
  7. Спартак — Зенит (1:1). Премьер-Лига 2018-19. Протокол матча, Sportbox.ru (17 марта 2019)
  8. «Умяров признан лучшим дебютантом РПЛ!». spartak.com. «Спартак». 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. Наиль Ренадович Умяров, Российский Футбольный Союз
  10. Семак, Зобнин и Денисов в одном лице для «Спартака», Спорт день за днём (1 декабря 2018)
  11. Умяров вызван в молодёжную сборную, Spartak.com (28 августа 2019)
  12. Россия (U-21) — Сербия (U-21) (1:0). Чемпионат Европы 2021 (U-21). Отборочный турнир. Протокол матча, Sportbox.ru (6 сентября 2019)
  13. «Объявлен состав молодёжной сборной России на чемпионат Европы». www.championat.com. «ժЧемпионат». 2021 թ․ մարտի 15. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Россия (U-21) — Исландия (U-21) (4:1) 25 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 25. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  15. «Россия (U-21) — Франция (U-21) (0:2) 28 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  16. «Дания (U-21) — Россия (U-21) (3:0) 31 марта. Чемпионат Европы 2021 (U-21). Финальный турнир. Протокол матча». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2021 թ․ մարտի 31. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  17. «Гол Умярова помог молодежке обыграть Латвию». spartak.com. «Спартак». 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաիլ Ումյարով» հոդվածին։