Նազենիկ (II դար, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), երգչուհի, պարուհի, վարձակ, Սյունյաց Բակուր նահապետի հարճը։

Նազենիկ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտություներգչուհի, պարուհի և վարձակ

Պատմություն խմբագրել

Նազենիկի ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, նրա մասին առաջին տեղեկությունները հաղորդել է Մովսես Խորենացին․ եղել է վարձակ երգչուհի և պարուհի, Սյունյաց Բակուր նահապետի հարճը, «յոյժ գեղեցիկ», «եւ երգէր ձեռամբ» (շատ գեղեցիկ և ձեռքերով նվագող)[2]։ Ըստ Մանուկ Աբեղյանի «երգէր ձեռամբ» արտահայտությունը նշանակում է «պար», իսկ ըստ Սրբուհի Լիսիցյանի՝ «պար ձեռամբ»[3]։ Պատմահոր հաղորդած տեղեկությունները համարվում է հայ մշակույթում ամենահին գրավոր փաստը հայկական կանացի մենապարերի մասին, իսկ Նազենիկը (կամ Նազինիկը)՝ «ձեռքերով պարող» առաջին հայ պարուհու անվան հիշատակությունը։

Նազենիկին է նվիրված Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմը։

  Գուսանների ելույթներն, ըստ էության, տոնական ներկայացումներ էին, որոնց մասնակցում էին պարուհիներ։ Խնջույքների ժամանակ հանդես եկող դերասանուհի-պարուհիները կոչվում էին վարձակներ։ Երկրորդ դարում Բակուր Սյունեցու կազմակերպած խնջույքում վարձակ Նազենիկի մասին գրել է Խորենացին։ Նազենիկը անչափ գրավիչ էր, գեղեցիկ և երգում էր «ձեռամբ», այսինքն՝ ելույթ էր ունենում մնջախաղով։
- Հատված Գր. Գրիգորյանի, Ս. Հախվերդյանի «Սյունիքի պատմություն» գրքից՝ Երևան, «Հրազդան», 2001, էջ 61-62
 

Մշակույթում խմբագրել

2001 թվականի հոկտեմբերի 4-10-ը Երևանում տեղի է ունեցել մնջախաղի «Նազենիկ» միջազգային առաջին փառատոնը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 144.
  2. kh_tert (2010 թ․ դեկտեմբերի 15). «ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ». ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Старинные пляски и театральные представления армянского народа», Србуи С Лисициан, 1958
  4. Մնջախաղի ավանդույթները շարունակվում են

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 144