Հարճը, Դանիել Վարուժանի պոեմներից, որ ընդգրկված է նրա «Հեթանոս երգեր» ժողովածուում (1912)[1]։

Հարճը
Ժանրպոեմ
ՀեղինակԴանիել Վարուժան
Բնագիր լեզուհայերեն
ՇարքՀեթանոս երգեր
ՎիքիքաղվածքՀարճը

ԲնաբանԽմբագրել

  • Այսպիսով «Գեղեցիկի և Զօրութեան» ձօնն է հնչելու այսօր

Փա՜ռք սարբինային. Ներոն կ'արբենայ։

  • Հարճը… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ։

Մովսես Խօրէնացի, Գիրք Բ

Պատմական հիմքԽմբագրել

Պոեմի հիմքում ընկած է իրական դեպք, որ Մովսես Խորենացին հիշատակում է իր «Հայոց պատմության» մեջ. Տիրան արքայի փեսան՝ Տրդատ Բագրատունին, ծեծելով կնոջը, փախչում է, որ խուսափի արքայի պատժից։ Սակայն ճանապարհին Տրդատն իմանում է արքայի մահվան լուրը և հյուրընկալվում Սյունյաց Բակուր իշխանի տանը։ Բակուրի կազմակերպած խնջույքի ժամանակ Տրդատը տեսնում է Բակուրի հարճին՝ Նազենիկին, և պահանջում հարճին տալ իրեն։ Բակուրը մերժում է, սակայն Տրդատը փախցնում է հարճին ու հեռանում Սպերք[2]։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հարճը (պոեմ) հոդվածին

Սյուժե, կառուցվածքԽմբագրել

Պոեմում Վարուժանը կատարել է փոքրիկ շեղումներ, բայց հիմնական գործողությունները չեն փոխվում։

Պոեմի սկզբում տիրում է անհոգ մթնոլորտ, մինչև այն պահը, երբ հայտնվում է Նազենիկը։

Միջնամասը նկարագրում է Նազենիկի առևանգումը և ընթերցողին նախապատրաստում է ողբերգական ավարտին, երբ Բակուրն արձակում է վերջին նետը։

Պոեմի ավարտական կարճ հատվածը վերջերգի դեր է կատարում։

ԱրվեստԽմբագրել

Ժամանակակիցները Վարուժանին անվանում են դյուցազներգակ բանաստեղծ, որն իր մտքերը լավագույնս արտահայտելու համար ստեղծել է հերոսական դրվագներով լի պատմություններ։

Պոեմում Վարուժանն առատորեն օգտագործում է գրաբարյան բառեր, որոնց շնորհիվ ստեղծվում է այնպիսի տրամադրություն, որ ընթերցողն իրեն զգում է հեթանոսական ժամանակներում:

Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հարճը (պոեմ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դանիել Վարուժան
  2. «Հայոց հին վեպերը»։ armenianhouse.org։ Վերցված է 2021-02-16 

ԳրականությունԽմբագրել

  • Դանիել Վարուժան, ԵՐԿԵՐ, Երևան, 1984