Նազար Բույում

հրատարակիչ, բանաստեղծ

Նազար Բույում (Նազար Արսենի Ճանճիկյան, ապրիլի 9, 1944(1944-04-09), Կեսարիա, Թուրքիա), հրատարակիչ, բանաստեղծ։

Նազար Բույում
Ծնվել էապրիլի 9, 1944(1944-04-09) (80 տարեկան)
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մասնագիտությունբանաստեղծ և հրատարակիչ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կոստանդնուպոլսի դպրեվանքում, ավարտել Օքսֆորդի (Լոնդոն) համալսարանը (1967 թվական)։

1980-ական թվականների սկզբից Ստամբուլի խոշորագույն «Ադամ» հրատարակչության տնօրենն է, գրում է թուրքերեն և անգլերեն։

Հրատարակել է Վիլյամ Սարոյանի երկերի մի քանի ժողովածուներ, «Մեծ Բրիտանիկա» հանրագիտարանը (թուրքերեն)։ Վերջինիս մեջ ներառված Մեծ եղեռնին վերաբերող իր հոդվածների համար ենթարկվել է դատական պատասխանատվության։

Ազատվել է կալանքից՝ հանրագիտարանի հրատարակչական խորհրդի պահանջով։ Հեղինակ է բանաստեղծական մի քանի ժողովածուների։ Առավել հայտնի է Նազար Բույումի «Յուկո-Տանին» (1996 թվական, հայերեն հրատարակչություն՝ 1997 թվական) ժողովածուները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։