Նադեժդա Միրոշնիչենկո

ռուս խորհրդային գրող, արձակագիր և բանաստեղծ

Նադեժդա Ալեքսանդրովնա Միրոշնիչենկո (ռուս.՝ Надежда Александровна Мирошниченко, հուլիսի 3, 1943(1943-07-03), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր և բանաստեղծ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության (1977) և ԽՍՀՄ գրողների միության (1981) անդամ։ Կոմի հանրապետությա ժողովրդական բանաստեղծ (2009)։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2010)։ Ռուսաստանի գրական մեծ մրցանակի (2007), Վոլոդինի գրական մրցանակի (2012) և բազմաթիվ այլ գրական մրցանակների դափնեկիր։

Նադեժդա Միրոշնիչենկո
Ծնվել էհուլիսի 3, 1943(1943-07-03) (77 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր և բանաստեղծուհի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՍիկտիվկարի պետական համալսարան (1964)
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՌուսաստանի մեծ գրական մրցանակ Էդուարդ Վոլոդինի անվան գրական մրցանակ «Հայրեիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Նադեժդա Միրոշնիչենկոն ծնվել 1943 թվականի հուլիսի 3-ին, Մոսկվայում, ծառայողների ընտանիքում։ 1949 թվականին Միրոշնիչենկոների ընտանիքը տեղափոխվել է Սիկտիվկար։ 1959-1944 թվականներին սովորել է Կոմի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլերեն բաժնում։ 1964-1967 թվականներին աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ միջնակարգ ուսումնական հաստատությունում, 1967-1979 թվականներին` հանրապետական մամուլում և հեռուստատեսությունում` որպես թղթակից և հաղորդավար։ 1979-1981 թվականներին եղել է Կոմիի ԻԽՍՀ գրողների միության գրական խորհրդատու, այնուհետև Ուխտայի պետական տեխնիկական համալսարանի հումանիտար ֆակուլտետում կատարել է մանկավարժական աշխատանք՝ դոցենտի կոչումով[1][2][3][4]։

1977 թվականից եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների, 1981 թվականից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1999 թվականից՝ Ռուսաստանի գրողների միության խորհրդի անդամ և Համաշխարհային ռուսական ժողովրդական խորհրդի անդամ։ 1966 թվականին Միրոշնիչենկոյի առաջին բանաստեղծական ստեղծագործությունները տպագրվել են «Перекличка» գրական ժողովածուում և «Молодёжь Севера» թերթում, իսկ 1975 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Կոչեք ինձ անունով» առաջին գրական ժողովածուն։ Հետագայում նրա կողմից հանրությանը ներկայացվեցին, այնպիսի բանաստեղծական և գրական ժողովածուներ, ինչպիսիք են՝ «Ամեն ինչ լավ է ավարտվում» (1984), «Սիկտիվկարյան տարբերակ» (1986), «Ինչու չփրկեցին» (1989), «Ռուսական սիրտ» (1996), (1996 թվականին այս ժողովածուն արժանացել է գրականության բնագավառում Ի. Ա. Կուրատովի անվան Կոմիի Հանրապետության պետական մրցանակի, իսկ 2012 թվականին՝ Վոլոդինի անվան գրական մրցանակի), «Դժվար գիրք» (2002), «Սպիտակ հարյուրյակ» (2006, 2007 թվականին այս գրքի համար Միրոշնիչենկոն արժանացել է Ռուսաստանի գրական մեծ մրցանակի), «Սիրո մասին» (2008), 2013 թվականին լույս է տեսել բանաստեղծական ստեղծագործությունների ժողովածուն երեք հատորով։ 2018 թվականին թողարկվել է «Անդառնալի թռիչք» բանաստեղծությունների ժողովածուն, որի համար նա արժանացել է Ալբերտ Վանեևազի անվան գրական մրցանակի[1][2][3][4]։

Միրոշնիչենկոյի աշխատանքները տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են` «Литературная газета», «Наш современник», «Молодая гвардия», «Дон», «Север», «Юность», «Подъём»: 2019 թվականին Միրոշնիչենկոյի բանաստեղծությունները ներառվել են ռուսական «Պոեզիայի օրը» մրցույթում, իսկ Ռուսաստանի գրողների միության պլենումում նա ընդգրկվել է 20-րդ դարի վերջի տասը ականավոր ռուս բանաստեղծների շարքում[1]։

ՄատենագիտությունԽմբագրել

  • Назовите меня по имени: Стихи. - Сыктывкар : Коми кн. изд-во, 1975 г. — 55 с.
  • Все кончается добром: стихи / Надежда Мирошниченко. - Москва : Современник, 1984 г. — 79 с.
  • Сыктывкарский вариант: Стихи / Надежда Мирошниченко; [Худож. Е. П. Борисевич]. - Сыктывкар : Коми кн. изд-во, 1986 г. — 86 с.
  • Зачем не сберегли?: Стихи / Надежда Мирошниченко. - М. : Мол. гвардия, 1989 г. — 110 с. — ISBN 5-235-00543-0
  • Русское сердце: Стихи / Надежда Мирошниченко; [Худож. В. В. Покатов]. - Сыктывкар : Коми кн. изд-во, 1996 г. — 334 с. — ISBN 5-7555-0593-4
  • Трудная книга: Избранное и новые стихи / Надежда Мирошниченко. - Сыктывкар : Коми кн. изд-во, 2002 г. — 382 с. — ISBN 5-7555-0741-4
  • Белая сотня : (100 новых стихотворений) / Надежда Мирошниченко. - Сыктывкар : б. и., 2006 г. — 106 с. — ISBN 5-7934-0151-2
  • О любви: стихи / Надежда Мирошниченко. - Сыктывкар : Ред. журн. "Арт", 2008 г. — 461 с. — ISBN 978-5-7934-0225-5
  • Собрание сочинений: в трёх томах / Надежда Мирошниченко. - Сыктывкар : Кола, 2013:
  • Светлые реки: стихотворения / Виктор Кушманов, Надежда Мирошниченко, Александр Суворов. - Сыктывкар : Ред. журнала "Арт", 2014 г. — 63 с. — ISBN 978-5-7934-0637-6
  • Полёт невозвратимый: стихотворения / Надежда Мирошниченко. - Сыктывкар : Анбур, 2018 г. — 302 с. — ISBN 978-5-91669-248-8[5]

ՊարգևներԽմբագրել

  • «Հայրեիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2004 - «Մշակույթի և արվեստի բնագավառում բազմամյա բեղմնավոր գործունեության համար»[6])
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2010 - «Մշակույթի բնագավառում ծառայությունների և երկար տարիների արդյունավետ աշխատանքի համար»[7])
  • Կոմի հանրապետության ժողովրդական բանաստեղծ (2009[1])
  • Կոմի հանրապետության վաստակավոր գործիչ (1995[1])

ՄրցանակներԽմբագրել

  • Վոլոդինի անվան գրական մրցանակ (2012 - «Ռուսական սրտեր» բանաստեղծությունների շարքի համար»[8]),
  • Ռուսաստանի գրական մեծ մրցանակ (2007 - «Սպիտակ հարյուրյակ» բանաստեղծությունների գրքի համար),
  • Գրականության բնագավառում Ի. Ա. Կուրատովի անվան Կոմի Հանրապետության պետական մրցանակ (1996 - «Ռուսական սիրտ» գրքի համար),
  • Կոմի Հանրապետության կառավարության Ի. Ա. Կուրատովի անվան մրցանակ գրականության բնագավառում (2015),
  • «Ռուս գրող - 2018» մրցանակ «Պոեզիա» անվանակարգում. «Կենաց», «Հենց դրա մասին է խոսքը» և «Սահմանը սահմանից դուրս ...» բանաստեղծական ստեղծագործությունների համար[9],
  • Ալբերտ Վանեևազի անվան գրական մրցանակ (2018 - «Անդառնալի թռիչք» բանաստեղծությունների գրքի համար),
  • «Արծաթե գրիչ» Սլավոնական գրականության և գեղանկարչության ակադեմիայի միջազգային մրցանակ (2012),
  • Ռուսաստանի և Սախայի Հանրապետության (Յակուտիա) գրողների միության մրցանակ «Հյուսիսային աստղ» (1997),
  • «Նաշ սովրեմենիկ» ամսագրի մրցանակ (1996),
  • «Լիտերատուրնայա Ռոսիա» շաբաթաթերթի մրցանակ (1996 - «Ռուսական հարցին վերաբերող հոդվածների համար»)։

ԳրականությունԽմբագրել

  • Новая Россия: мир литературы : энцикл. словарь-справ.: в 2 т. / Сергей Чупринин. - М. : Вагриус, Т. 2: М—Я. - 2003 г. — 927 с. — ISBN 5-9560-0157-7
  • Связь времен / Ред.-сост. И. Л. Жеребцов, М. И. Курочкин. - Сыктывкар : Фонд "Покаяние", 2000 г. — 863 с. — ISBN 5-88186-301-1
  • Русские писатели. Современная эпоха. Лексикон / Вячеслав Огрызко. - М. : Литературная Россия, 2004 г. — 544 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Мирошниченко Надежда Александровна»։ Союз писателей Республики Коми։ Վերցված է 2021-01-30 
  2. 2,0 2,1 «Мирошниченко, Надежда Александровна»։ Культурная карта Республики Коми։ Վերցված է 2021-01-30 
  3. 3,0 3,1 «Мирошниченко, Надежда Александровна»։ Литературная газета։ Վերցված է 2021-01-30 
  4. 4,0 4,1 «Поэт Надежда Мирошниченко отмечает юбилей»։ «Регион»։ Վերցված է 2021-01-30 
  5. «Мирошниченко, Надежда Александровна»։ РГБ։ Վերցված է 2021-01-30 
  6. «Указ Президента России от 14 июля 2004 года № 900»։ Президент России։ Վերցված է 2021-01-30 
  7. «Указ Президента Российской Федерации от 25.05.2010 г. № 643»։ Президент России։ Վերցված է 2021-01-30 
  8. «Лауреаты премии имени Эдуарда Володина 2012 года»։ Имперская культура։ Վերցված է 2021-01-30 
  9. «Надежда Мирошниченко стала лауреатом премии "Российский писатель"»։ ИА Комиинформ։ Վերցված է 2021-01-30 

Արտաքին հղումներԽմբագրել