Նադեժդա Դուրաչենկո
Նադեժդա Վլադիմիրովնա Դուրաչենկո (ռուս.՝ Надежда Владимировна Дураченко, նոյեմբերի 2, 1976, Բիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2016, Հալեպ), ռուս զինվորական բուժքույր։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգորեն զոհվել է Սիրիայում։
Նադեժդա Դուրաչենկո | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1976 |
Ծննդավայր | Բիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2016 (40 տարեկան) |
Մահվան վայր | Հալեպ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | բուժքույր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է լրագրող Տատյանա Մոշկինայի և զինվորական բժշկի ընտանիքում։ Նա ընտանիքի ավագն էր, եղբայրը 16 տարով փոքր էր։ Քոլեջն ավարտելուց անմիջապես հետո նա ամուսնացել է։ Ունեցել է բարձրագույն բժշկահոգեբանական կրթություն[1]։
2016 թվականի դեկտեմբերի 5-ին Հալեպում գտնվող ռուսական դաշտային հիվանդանոցի ընդունարան բաժանմունքը գրոհայինների կողմից հրետանային կրակի տակ է ընկել։ Նադեժդա Դուրաչենկոն տեղում մահացել է։ Նրա հետ միասին զոհվել է նրա գործընկերուհի և մտերիմ ընկեր Գալինա Միխայլովան։
Բուժքույրերի մարմինները տեղափոխվել են Հրեական ինքնավար մարզ։ Առավոտյան մարմինները տեղափոխող ուղղաթիռին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի դասակը։ Զոհված բուժքույրերի հուղարկավորության օրը Հրեական ինքնավար մարզում հայտարարվել է սգո օր[2][3]։ Զոհված կանանց հուղարկավորել են զինվորական պատիվներով[4][5]։
Ընտանիք
խմբագրելՆադեժդա Դուրաչենկոն մահվան ժամանակ ունեցել է ամուսին և դուստր՝ Նատալյան, որը եղել է 19-տարեկան, Վլադիվոստոկի ինստիտուտի ուսանող[6]։
Հիշատակում
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով կրտսեր սերժանտ Նադեժդա Դուրաչենկոն և կրտսեր սերժանտ Գալինա Միխայլովան հետմահու պարգևատրվել են «Արիության շքանշանով»` մարտական հերթապահություն կատարելիս ցուցաբերած արիության, քաջության և նվիրվածության համար[7]։
- Բժշկական քոլեջի շենքի վրա, որն ավարտել են Միխայլովան և Դուրաչենկոն, տեղադրվել է հուշատախտակ[8]։
- Բիրոբիջանում գտնվող ռազմական հիվանդանոցի տարածքում կանգնեցվել է Սիրիայում զոհված բուժքույրեր ավագ սերժանտ Նադեժդա Դուրաչենկոյին և սերժանտ Գալինա Միխայլովային նվիրված հուշարձան[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кто, если не она
- ↑ В Биробиджане прощаются с Галиной Михайловой и Надеждой Дураченко — медсестрами, которые погибли в Сирии
- ↑ Мусульмане Крыма провели молебен по погибшим биробиджанским медсестрам
- ↑ Погибли героями: две медсестры и полковник отдали жизнь за Сирию
- ↑ В Биробиджане сотни людей пришли проститься с Надеждой Дураченко и Галиной Михайловой, погибшими в Сирии
- ↑ Надежда Дураченко
- ↑ Родственникам погибших в Алеппо медсестер вручили ордена Мужества
- ↑ В Биробиджане установили мемориальную доску погибшим в Сирии медсестрам: Надежде Дураченко и Галине Михайловой
- ↑ В Биробиджане открыли мемориал медсестрам, погибшим в Сирии