Գալինա Միխայլովա

ռուս զինվորական բուժքույր

Գալինա Վիկտորովնա Միխայլովա (ռուս.՝ Михайлова, Галина Викторовна,հունիսի 14, 1977(1977-06-14), Բիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2016(2016-12-05), Հալեպ), ռուս զինվորական բուժքույր։ Ունեցել է սերժանտի կոչում։ Սիրիայում ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգորեն զոհվել է։

Գալինա Միխայլովա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1977(1977-06-14)
ԾննդավայրԲիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 5, 2016(2016-12-05) (39 տարեկան)
Մահվան վայրՀալեպ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունռազմական գործիչ և բուժքույր
Պարգևներ և
մրցանակներ
Արիության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Գալինան ունեցել է երեք քույր։ Նրա մայրն ու փոքր քույրը նույնպես աշխատել են բուժքույր։ Նա աշխատել է իր մոր հետ՝ ռազմական հոսպիտալում, եղել է անեսթեզիոլոգ։ Եղել է Բիրոբիջանում գտնվող ռազմական հոսպիտալի բուժքույր։ Նա ներգրավված է եղել Հալեպում տեղակայված շարժական հոսպիտալի բրիգադի կազմի մեջ[1]։

Հալեպում դեկտեմբերի 5-ին գտնվող ռուսական դաշտային հոսպիտալի ընդունարանը գնդակոծման է ենթարկվել զինյալների կողմից։ Գալինա Միխայլովան լուրջ վնասվածքներ էր ստացել և կարճ ժամանակ անց մահացել։ Նրա հետ զոհվել է նրա գործընկերուհի և մտերիմ ընկերուհի Նադեժդա Դուրաչենկոն։

Բուժքույրերի մարմինները տեղափոխվել են Հրեական ինքնավար մարզ։ Առավոտյան ուղղաթիռին դիմավորել են պատվո պահակախումբն ու զինվորական նվագախումբը։ Զոհված բուժքույրերի հուղարկավորման օրը Հրեական ինքնավար մարզում հայտարարվել է սգո օր[2][3]։ Զոհված բուժքույրերին հուղարկավորել են ռազմական պատվով[4][5]։

Ընտանիք խմբագրել

Մահանալու ժամանակ Գալինան ամուսնացած չէր, ուներ 15-ամյա որդի։

Հիշատակում խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության, խիզախության և նվիրվածության համար կրտսեր սերժանտ Նադեժդա Դուրաչենկոն և կրտսեր սերժանտ Գալինա Միխայլովնան հետմահու պարգևատրվել Արիության շքանշանով[6]։
  • Միխայլովայի և Դուրաչենկոյի ավարտած քոլեջի շենքում տեղադրվել է հուշատախտակ[7]։
  • Բիրոբիջանում ռազմական հոսպիտալի տարածքում Սիրիայում զոհված բուժքույրեր ավագ սերժանտ Նադեժդա Դուրաչենկոյի և սերժանտ Գալինա Միխայլովնայի պատվին կանգնեցվել է հուշարձան[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել