Նադեժդա Աբլովա (բելառուս․՝ Надзея Яўгеньеўна Аблова, ապրիլի 18, 1956(1956-04-18), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և բելառուս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2005), Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր (2008)։

Նադեժդա Աբլովա
բելառուս․՝ Надзея Яўгеньеўна Аблова
Ծնվել էապրիլի 18, 1956(1956-04-18) (67 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Բելառուսի պետական համալսարան, Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Faculty of International Relations of the Belarusian State University? և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերԲելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (1978)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարՆինա Կինյապինա

Կենսագրություն խմբագրել

Նադեժդա Աբլովան ծնվել է 1953 թվականի ապրիլի 18-ին, Մինսկում, զինծառայողների ընտանիքում։ 1978 թվականին ավարտել է Վլադիմիր Լենինի անվան Բելառուսի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 1978-1980 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում[1], 1982 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան՝ «Ռուսաստանի և Անգլիայի քաղաքականությունը Իրանում Ղրիմի պատերազմից հետո։ 1856-1881 թթ.» թեմայով (գիտական ղեկավար՝ Նինա Կինյապինա

1982-1994 թվականներին եղել է Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Ռուսաստանի պատմության ամբիոնի դոցենտ, ֆակուլտետի գիտական քարտուղար և երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, 1988-1991 թվականներին՝ երիտասարդ պատմաբանների խորհրդային ասոցիացիայի վարչության անդամ, 1994-2000 թվականներին՝ Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ և գիտական աշխատանքների գծով դեկանի տեղակալ, դիսերտացիաների պաշտպանության խորհրդի գիտական քարտուղար՝ «միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության պատմություն» մասնագիտությամբ։

2005 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան՝ «Չին-արևելական երկաթուղին և ռուսական արտագաղթը Չինաստանում, պատմության միջազգային և քաղաքական ասպեկտները (20-րդ դարի առաջին կես)», նույն տարվանից եղել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի սոցիալ-հումանիտար կրթության ամբիոնի պրոֆեսոր։ 2006 թվականից համարվում է Բելառուսի ԲՈՀ-ի փորձագիտական խորհրդի անդամ՝ պատմական գիտությունների գծով։ Աբլովայի գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում ռուսական արտասահմանի պատմությունը, Ռուսաստանի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության զարգացման խնդիրները, ինչպես նաև` դիվանագիտության և քաղաքականության պատմությունը։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Дальневосточная ветвь Русского зарубежья / Н. Е. Аблова. — Мн.: Республиканский институт высшей школы, 2007. — 218, [1] с. — ISBN 978-985-500-157-8.
  • История КВЖД и российской эмиграции в Китае: Первая половина XX в. — Мн.: БГУ, 1999. — 315, [1] с. — ISBN 985-445-242-5.
  • История КВЖД и российской эмиграции в Китае (первая половина XX в.). — Мн.: БГУ, 1999. — 316 с. — ISBN 985-445-242-5.
  • КВЖД и российская эмиграция в Китае: международные и политические аспекты истории (первая половина XX в.) / Н. Е. Аблова; РАН, Ин-т Дальнего Востока. — М.: Русская панорама, 2005. — 430, [1] с., [8] л. ил. — (Серия «Страницы российской истории»). — ISBN 5-93165-119-5.

Դիսերտացիաներ խմբագրել

  • КВЖД и российская эмиграция в Китае: международные и политические аспекты истории (первая половина XX в.): автореф. дис. … доктора ист. наук: спец. 07.00.03 — Всеобщая история / Аблова Надежда Евгеньевна; РАН, Ин-т Дальнего Востока. — М., 2005. — 41 с.
  • КВЖД и российская эмиграция в Китае: международные и политические аспекты истории (первая половина XX в.): дис. … доктора ист. наук: 07.00.03: Утверждена 19.04.06 / Аблова Надежда Евгеньевна. — М., 2005. — 555 л.

Հոդվածներ խմբագրել

  • Русско-иранские отношения в годы англо-иранской войны (1856—1857 гг.) // Вестник МГУ. Серия 8. — 1982. — № 2. — С.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аблова Надежда Евгеньевна (род. 18 апреля 1956 г.)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Аблова Надежда Евгеньевна // Корзенко Г. В. Историки Беларуси в начале XXI столетия: биобиблиографический справочник / НАН Беларуси, Ин-т истории. — Минск: Белорусская наука, 2007. — С. 8. — ISBN 978-985-08-0855-4.

Արտաքին հղումներ խմբագրել