Նագվալ (անգլ.՝ Nagual ացտ. nahualli՝ թաքցված, պարփակված լինել[1]), պահապան-ոգի Կենտրոնական Ամերիկայի հնդկացիների դիցաբանությունում, տերիոմորֆին կրկնօրինակ[2][3]։ Նագվալ ունեցել են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները և աստվածները։ Հաճախ դրանք պատկերվել են կենդանիների տեսքով (յագուար, կոյոտ, արծիվ, քվեզալ[4] և այլն)։ Այս իմաստով նագվալը հակադրվում է տոնալին։ Նագվալ կարող էր կոչվել նաև այն մարդը, որը կատարում էր կախարդանք (կախարդ-շաման) կամ նա, որը կարողանում էր կերպարանափոխվել տոտեմային կենդանու[5]։

Նագվալ
Codex Borgia page 22.jpg
Nahual Վիքիպահեստում

Նագվալ տերմինը նաև լայն կիրառություն ունի Կարլոս Կաստանեդայի գրքերում, որտեղ այն նշանակում է մարդու գաղտնի, թաքուն և անբացատրելի կողմ։

ԱրվեստումԽմբագրել

  • Նագվալ-ագռավի կերպարն ակտիվորեն օգտագործված է «Ագռավը» ֆիլմում։
  • Ковчег խմբի «Бритва Оккама» երգում հիշատակվում է «Նագվալ շունը»
  • Качели խմբի «Не учи отца» երգում նույնպես հիշատակվում է նագվալը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Сказания о Солнцах. Мифы и исторические легенды науа / Ред. и пер. С. А. Куприенко, В. Н. Талах.. — К.: Видавець Купрієнко С.А., 2014. — 377 с. — ISBN 978-617-7085-11-8
  • Correa, Gustavo, 1955, «El espiritu del mal en Guatemala» in Nativism and Syncretism, Middle American Research Institute Publications 19:37-104, Tulane University.
  • Hoag Mulryan, Lenore, 1996, Nagual in the Garden: Fantastic Animals in Mexican Ceramics. Los Angeles, Fowler Museum, ISBN 978-0930741495.
  • Kaplan, Lucille, 1956, Tonal and Nagual in Coastal Oaxaca, Journal of American Folklore 69:363-368
  • Nutini, Hugo G. & John M. Roberts. (1993) Bloodsucking Witchcraft: An Epistemological Study of Anthropomorphic Supernaturalism in Rural Tlaxcala. Arizona University Press. Tucson. ISBN 0-8165-1197-7.
  • Stratmeyer, Dennis & Jean (1977) «The Jacaltec Nawal and the Soul Bearer in Concepcion Huista», in Cognitive Studies of Southern Mesoamerica, Helen L. Neuenschander and Dean E. Arnold eds., Summer Institute of Linguistics, Museum of Anthropology Publication 3

Արտաքին հղումներԽմբագրել