Յու Մեիդենի սուրը (պատմվածք)

գիրք

Յու Մեիդենի սուրը[1][2], Ջին Յոնի (Լուի Չա) գրած ուսյական պատմվածք։ Այն առաջին անգամ տպագրվել է 1970 թվականին Հոնկոնգի «Ming Pao Evening Supplement» թերթում[3]։ Չնայած պատմվածքը հեղինակի վերջին ճշգրիտ ուսյական ստեղծագորություններից է, գարնան և աշնան ժամանակաշրջանում ժամանակագրորեն Ջին Յոնի ամենավաղ գրվածքներից է։

Յու Մեիդենի սուրը
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակJin Yong?
Երկիր Բրիտանական Հոնկոնգ
Բնագիր լեզուավանդական չինարեն
Հրատարակվել է1970

Սյուժե խմբագրել

Պատմությունը տեղի է ունենում Չինաստանում գարնան և աշնան ժամանակաշրջանում Չինաստանի հարավային Վու և Յե նահանգների միջև հակամարտության ֆոնի դեմ։ Վուի սուսերամարտիկների թիմը հաղթում է Յեի ամենալավ սուսերամարտիկներին։ Յեի թագավոր Գոջիանի խորհրդատու Ֆան Լին գտնում է երիտասարդ հովվուհի Աքինգին, որը հեշտությամբ պարտության է մատնում Վուի սուսերամարտիկների թիմին։

Բացահայտվում է, որ Աքինգը ձեռք է բերել այդ հմտությունները սպիտակ գիբոնի հետ կեղծ սուսերամարտ խաղալիս։ Ֆան Լին թույլ է տալիս Աքինգին սուսերամարտի մրցարշավի համար մարզել Յեի զինվորներին։ Աքինգն աստիճանաաբար սիրահարվում է Ֆան Լիին։ Յեի արքան վերջապես իր մրցակցին՝ Վուի արքա Ֆուչայիին, պարտության է մատնում տևական դժվարություններից և ստորացումներից հետո։ Ֆան Լին միացել էր իր սիրելիի՝ Սի Շիի հետ, որին՝ որպես հարճ, ուղարկել էին Ֆուչայիի մոտ։ Աքինգը փորձում է սպանել Սի Շիին, բայց Սի Շիի գեղեցկությունը շփոթեցնում է նրան։ Աքինը, երբ սուրը նետում է դեպի Սի Շին, պատահականորեն իր նեյհունով ցավեցնում է նրան, չնայած անգամ ծայրը չէր դիպել։ Նա ցավով կուրծքն ամուր սեղմում է, և նրա դեմքի արտահայտությունն այսպես էր նկարագրվում. «Այնքան գեղեցիկ է, որ դա ցանկացած մարդու, որը կնայեր նրան, հոգին կալեկոծեր»։ Այստեղից է չինական «Սիզին ամուր սեղմում է կուրծքը» ( Չինարեն՝ 西子捧心; xīzǐ pěng xīn) արտահայտության ծագումը, որը վերաբերում է բարձրացող կնոջ գեեցկությանը, երբ նա վշտի կամ հոգեվարքի մեջ է։

Հիմնական կերպարներ խմբագրել

Ադապտացիա խմբագրել

.1986 թվականին Հոնկոնգի «ATV» հեռուստաընկերությունը արտադրեց հեռուստատեսային սերիալ՝ հիմնված նովելի վրա, որտեղ Մուն Լին խաղում էր Աքինգի դերում[4]։

Տես նաև խմբագրել

  • Յուենյու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wu, Dingbo; Murphy, Patrick D., eds. (1994). «Gallant Fiction». Handbook of Chinese Popular Culture. Greenwood Press. էջ 248. ISBN 0313278083.
  2. Li, Yijian (2007). «'Rewriting' Jin Yong's Novels into the Canon: A Consideration of Jin Yong Novels as Serialized Fiction». In Huss, Ann; Liu, Jianmei (eds.). The Jin Yong Phenomenon: Chinese Martial Arts Fiction and Modern Chinese Literary History. Youngstown, New York: Cambria Press. էջ 78. ISBN 1624990207.
  3. The date conforms to the data published in Chen Zhenhui (陳鎮輝), Wuxia Xiaoshuo Xiaoyao Tan (武俠小說逍遙談), 2000, Huizhi Publishing Company (匯智出版有限公司), p. 58.
  4. Moon Lee (անգլ.) Internet Movie Database կայքում