Յուրի Օվչիննիկով

խորհրդային գեղասահորդ

Յուրի Օվչիննիկով (ռուս.՝ Юрий Львович Овчинников, հունիսի 3, 1950(1950-06-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ (մենասահք)։ ԽՍՀՄ չեմպիոն և Եվրոպայի չեմպիոնատի բրոնզե մրցանանակիր (1975 թվականՌուսաստանի օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրենի խորհրդական[1]։

Յուրի Օվչիննիկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Юрий Львович Овчинников
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 3, 1950(1950-06-03) (73 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Օվչիննիկովի հայրը` Լև Կոնստանտինովիչը, 1-ին աստիճանի կապիտան էր, ինժեներ, մայրը Եվդոկիա Պետրովնան էր։ Առաջին մարզիչը Ի. Բ. Մոսկվին էր, 1974 թվականից մարզվել է Ա. Ն. Միշինի ղեկավարությամբ։ Հանդես է եկել` ներկայացնելով Լենինգրադը («Буревестник»): 1970-1978 թվականների ԽՍՀՄ չեմպիոնատում եղել է մրցանակակիր (բացի 1972 և 1974 թվականները)։ 1969 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում էր, իսկ դեբյուտը եղավ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Ավելի հաջող դարձավ 1975 թվականը, երբ նա դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և Եվրոպայի առաջնությունում` բրոնզե մրցանանակիր։

Օվչիննիկովը համարվում էր ազատ ծրագրի վարպետ, բազմիցս տարբեր առաջնություններում զբաղեցնում էր բարձր տեղեր (այդ թվում` նաև առաջին)։ Առանձնանում էր բացառիկ երաժշտականությամբ (երաժշտության և թատրոնի գիտակ էր, հաճախ էր լինում Լենինգրադի Մարիինյան թատրոնում), ինչն էլ հանգեցրեց նրա վառ անհատական ոճին։ Տիրապետում էր գեղասահորդների համար հազվագյուտ թռիչքի ամպլիտուդային (կրկնակի ակսելով թռիչք` բարձր 6 մետրից)։ Աշխարհում առաջիններից մեկն է, ով փորձել է ազատ ծրագրում ընդգրկել չորս եռակի թռիչք, այնուհետև առաջիններից էր, ով տիրապետել է չորս տարբեր եռակի թռիչքների (տուլուպ, սալխ, ռիտտբերգեր և ֆլիպ)։ Պատմության մեջ է մտել նրա յուրահատուկ կարճ ծրագիրը Յ. Ս. Բախի երգեհոնային երաժշտությամբ` դանդաղ քայլերով, ինչի համար էլ 1975 թվականի աշխարհի առաջնությանը հիացած ու ապշած մրցավարները արտիստիզմի համար նրան գնահատեցին առավելագույնը` 6.0: Այնուամենայնիվ, պարտադիր շարժումների անհաջող կատարումը («школы») թույլ չտվեց Օվչիննիկովին բազմամարտում հասնել հաղթանակի։

1980 թվականից մարզել է Իգոր Բոբրինին, սակայն միջագգային մրցաշարերին Բոբրինին ուղեկցում էր Սերգեյ Վոլկովը, քանի որ Օվչիննիկովին արգելվում էր արտերկիր մեկնել արտասահմանում մնացած Միխայիլ Բարիշնիկովի հետ ընկերության համար։

1983 թվականին եղել է Տատյանա Տարասովայի «Բոլոր աստղերը» Սառցե թատրոնի առաջին տնօրենը, միևնույն ժամանակ նա նաև թատրոնի մենակատար էր։ Այնուհետև հանդես է եկել միջազգային սառցե շոուում, որը ղեկավարում էր Տ.Տարասովան և անգլիացի գեղասահորդներ Ջեյն Տորվիլլը և Քրիստոֆեր Դինը։

20 տարի ապրել է Սան Դիեգոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Մարզել է սինխրոն գեղասահքի թիմը` «Team del Sol»[2]: Ամուսնացած է, ունի երկու երեխա[3]։ Այս պահին ապրում է Ռուսաստանում` Մոսկվայում։

Դերասանի գործունեություն խմբագրել

1980 թվականին նկարահանվել է «Фантазия на тему любви» լիրիկական երաժշտական կոմեդիայում (ռեժիսոր` Աիդա Մանասարովա)։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ 1967—1968 1968—1969 1969—1970 1970—1971 1971—1972 1972—1973 1973—1974 1974—1975 1975—1976 1976—1977 1977—1978
Ձմեռային օլիմպիական խաղեր 12 8
Գեղասահքի աշխարհի առաջնություն 11 7 6 6 7
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 9 7 5 7 6 5 3 4 4 5
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 5 3 3 4 2 2 1 2 2
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա 2

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել