Յուրի Նոսենկո (ռուս.՝ Юрий Юрьевич Носенко, հունիսի 17, 1937(1937-06-17), Բիրյուչ, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2018(2018-04-12)), ռուս դիվանագետ։

Յուրի Նոսենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 17, 1937(1937-06-17)
Ծննդավայր Բիրյուչ, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 12, 2018(2018-04-12) (80 տարեկան)
 
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

1967 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1981 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է իսպաներենին և անգլերենին։

1967 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1967 թվականից մինչև 1972 թվականն Արգենտինայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1974 թվականից մինչև 1980 թվականը և 1983 թվականից մինչև 1988 թվականը Կուբայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1980-ից մինչև 1981 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի դիվանագիտական ղեկավար կադրերի կատարելագործման դասընթացների լսորդ։
  • 1992-1995 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի վարչության պետի տեղակալ։
  • 1995 թվականի հունվարի 31-ից մինչև 1998 թվականի հունիսի 30-ը Բոլիվիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի հոկտեմբերի 16)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հունվարի 31)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել