Յուրի Մրաքադի
Յուրի Մրաքադի կամ Յուրի Մարաքքադի (դեկտեմբերի 17, 1969, Բեյրութ, Լիբանան), հայկական ծագումով լիբանանցի դերասան, երգիչ և կոմպոզիտոր։ «Arabiyyun Ana»` «Ես արաբ եմ», արաբական աշխարհում հայտնի հիթի հեղինակն է (2001)[1]։
Յուրի Մրաքադի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1969 (54 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Երկիր | Լիբանան |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան և ռեժիսոր |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է հայկական ընտանիքում, Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Լոնդոնում սովորել է ռեժիսուրա և 1995 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, կրկին վերադարձել է Լիբանան։ Այստեղ ութ տարի աշխատել է գովազդային բիզնեսում։ Երաժշտական կարիերան Յուրի Մրաքադին սկսել է 2001 թվականին։ Հայտնի է դարձել իր՝ «Ես արաբ եմ» երգով։ 2001-2005 թվականներին ձայնագրել է չորս սոլո ալբոմ։ 2011 թվականին գրել է սցենար, որի հիման վրա Էմադ Էլ Ռիֆայի հետ միասին նկարահանել է «Ների՛ր ինձ, մայրի՛կ» ֆիլմը[2]։
Սկավառակագրություն խմբագրել
Ալբոմներ խմբագրել
Տեսագրություն խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Andrew Hammond / Pop Culture arab world! ABC-CLIO p.15(pp.377) ISBN 1-85109-449-0Բնօրինակ տեքստ (անգլ.)
One of the pop hits of 2001 was a song called Arabiyyun Ana, or “I Am an Arab,” by an Armenian-origin Lebanese called YuriMrakadi (Muraqqadi)
- ↑ Yanair: يوري مرقدي غيابي عن الساحة الفنية بسبب انتشار القرصنة الإلكترونية Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (Արաբերեն)