Յուրի Մեչիտով

վրացահայ լուսանկարիչ

Յուրի Միքայելի Մեչիտով (մայիսի 10, 1950(1950-05-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ լուսանկարիչ, վավերագրող, մանկավարժ։ 12 տարի եղել է Սերգեյ Փարաջանովի կողքին և լուսանկարել այն ամենը, ինչ առնչվել է կինոռեժիսորին։

Յուրի Մեչիտով
Ծնվել էմայիսի 10, 1950(1950-05-10) (73 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
Կայքmechitov.net

Կենսագրություն խմբագրել

 
Սերգեյ Փարաջանովի հուշարձանը Թբիլիսիում, որը ստեղծվել է Յուրի Մեչիտովի լուսանկարի հիման վրա

Յուրի Միքայելի Մեչիտովը ծնվել է 1950 թվականի մայիսի 10-ին Թբիլիսի քաղաքում։ Լուսանկարել սկսել է 8 տարեկանից[1]։

1972 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը, լեռնային ինժեներ է։

Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Թբիլիսիում 1979 թվականին։ Աշխատել է հիմնականում վավերագրական ժանրում։ Նրա ուսուցիչներն էին նկարիչ Մարկ Պոլյակովը, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, Վլադիմիր Պիչխաձեն[2]։

Յուրի Մեչիտովը մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի բազմաթիվ դիմանկարների հեղինակ է։ Նա աշխատել է որպես լուսանկարիչ ֆիլմերի նկարահանման հրապարակում, 12 տարի նկարահանել է ռեժիսորին և ստեղծել «Սերգեյ Փարաջանով։ Երկխոսության քրոնիկոն» գիրք-ֆոտոալբոմը։ Մեչիտովը լուսանկարել է նաև Փարաջանովի բազմաթիվ ընկերներին և հյուրերին, այդ թվում՝ Անդրեյ Տարկովսկուն, Մարչելո Մաստրոյանիին, Տոնինո Գուերրայինն, Մայա Պլիսեցկայային և այլոց[3]։

Յուրի Մեչիտովը Վրաստանում լուսանկարչության պատմության վերաբերյալ ալբոմի հեղինակներից ու կազմողներից է, իսկ նրա լուսանկարչական դպրոցը Թբիլիսիի այցեքարտ է[3]։

«Հին Թբիլիսիի» Շարդեն փողոցում տեղադրված Սերգեյ Փարաջանովի հուշարձանը քանդակագործ Վաժա Միքաբերիձեն կերտել է Յուրի Մեչիտովի լուսանկարի հիման վրա[4]։

2012 թվականին Յուրի Մեչիտովը եղել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի տեղակալ[5]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Յուրի Մեչիտովն անցկացրել է 20 անհատական և 50 խմբակային ցուցահանդեսներ Վրաստանում և արտերկրում[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Мечитов Юрий Михайлович».
  2. «101 портрет в объективе Юрия Мечитова». Эхо Кавказа (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  3. 3,0 3,1 «Юрий Мечитов. «Параджанов – территория свободы»». Ельцин Центр (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Параджанова в Тбилиси не "сберегли", или Как улетел сумасшедший гений».
  5. «იური მეჩითოვი (1950)». www.nplg.gov.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.

Երկեր խմբագրել

  • Мечитов Юрий "Сергей Параджанов. Хроника диалога". Тбилиси 2009. ISBN 978-9941-0-1754-4

Արտաքին հղումներ խմբագրել