Յուրի Զաբրոդին

ռուս ֆուտբոլիստ

Յուրի Իվանովիչ Զաբրոդին (ռուս.՝ Юрий Иванович Забродин, սեպտեմբերի 7, 1927(1927-09-07), Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2014(2014-12-10), Սարատով, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ։ ՌԽՖՍՀ ֆուտբոլի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Յուրի Զաբրոդին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 1927(1927-09-07)
Ծննդավայր Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 10, 2014(2014-12-10) (87 տարեկան)
Մահվան վայր Սարատով, Ռուսաստան
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1945-1946 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Իվանովո) 12 (0)
1947 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ձերժինեց (Լենինգրադ) սիրող.
1948-1949 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զենիթ (Լենինգրադ) 16 (1)
1950 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Լենինգրադ) 0
1951-1952 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կրասնոե Զնամյա 33 (3)
Մարզչական կարիերա
1957-1960 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սիբսելմաշ
1960-1961 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԿԱ (Նովոսիբիրսկ)
1962-1974 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տեքստիլշչիկ (Իվանովո)
1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զնամյա Տրուդա
1976-1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուզբասս
1982-1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սոկոլ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Խաղացող խմբագրել

Առաջին ակումբը եղել է Իվանովոյի «Դինամոն»։ 1946 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Լենինգրադ՝ ընդունվելով Պյոտր Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ 1947 թվականին՝ սովորելու ժամանակ, խաղացել է տեղի «Ձերժինեց» ակումբում։ 1948 թվականի հունվարին հրավիրվել է «Զենիթի» հիմնական կազմ, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ առաջնության առաջին խմբում։ Մրցաշրջանի ընթացքում ստացել է ծանր վնասվածք, որի պատճառով բաց է թողել այդ մրցաշրջանի մնացած մասը և ամբողջ հաջորդ առաջնությունը[1]։ 1950 թվականին Զաբրոդինը տեղափոխվել է Լենինգրադի «Դինամո», բայց անընդհատ վնասվածքների պատճառով թիմի կազմում չի անց կացրել ոչ մի խաղ։ Վերադառնալով տուն՝ երկու մրցաշրջան խաղացել է «Կրասնոե Զնամյայում», ինչից հետո խաղացել է քաղաքի առաջնությունում։

Մարզչական խմբագրել

1957 թվականին Զաբրոդինը գլխավորել է «Սիբսելմաշը»։ Հետագայում աշխատել է Նովոսիբիրսկի ՍԿԱ ակումբի հետ։ 1962 թվականին գլխավորել է Իվանովոյի «Տեքստիլշչիկը», որտեղ աշխատել է 13 տարի։ Նրա օրոք ակումբը հաջողությամբ ելույթ է ունեցել ԽՍՀՄ առաջնության առաջին լիգայում։ Թիմի հետ աշխատանքի համար Զաբրոդինն արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր մարզչի կոչման։ Հետագայում գլխավորել է «Զնամյա Տրուդա», Կեմերովոյի «Կուզբասս» և Սարատովի «Սոկոլ» ակումբները։

Մարզչական կարիերան ավարտելուց հետո մնացել է ապրելու Սարատովում։ Եղել է «Սոկոլի» ՕՌՄՊՄԴ-ի տնօրեն։ Աշխատել է որպես ֆուտբոլային խաղերի տեսուչ։

Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 10-ի գիշերը, կյանքի 88-րդ տարում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել