Յուրի Բալաբանով (ռուս.՝ Ю́рий Севастья́нович Балаба́нов, դեկտեմբերի 14, 1937(1937-12-14), Զալեսովո - փետրվարի 22, 2016(2016-02-22), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական դիվանագետ, 1-ին դասի արտակարգ դեսպանորդ (1990 թվականի սեպտեմբերի 25)[1].

Յուրի Բալաբանով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Novosibirsk State Agrarian University?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 14, 1937(1937-12-14)
Ծննդավայր Զալեսովո
Վախճանի օր փետրվարի 22, 2016(2016-02-22) (78 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Նովոսիբիրսկի գյուղատնտեսական ինստիտուտը (1960), ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1971) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1979)։ Պատմական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է ֆրանսերեն լեզվին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1979 թվականից։

  • 1981-1982 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար։
  • 1982-1986 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1990 թվականի սեպտեմբերի 25-ից-1995 թվականի մայիսի 12-ը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի Դաշնության (1991 թվականից) արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 1995-2000 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ։
  • 2000-2001 թվականներին՝ ՌԴ Դաշնության սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

2001 թվականից անցել է թոշակի։ Մահացել է 2016 թվականի փետրվարի 22-ին։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո Նշան» շքանշան
  • «Աշխատանքային տարբերության համար» մեդալ
  • Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»
  • ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգիր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել