Յուրի Անդրոպովի կիսանդրի (Մոզդոկ)

հուշարձան Մոզդոկում

Յուրի Անդրոպովի կիսանդրի (ռուս.՝ Бюст Юрия Андропова), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, 1982-1984 թվականներին ԽՍՀՄ ղեկավար Յուրի Անդրոպովին (1914-1984)։ Կիսանդրին և հուշատախտակը տեղադրված են քաղաքի թիվ 108 դպրոցի մոտ[1], որը 1984 թվականից կոչվում է նրա անունով[2]։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Խաևը[3]։

Յուրի Անդրոպովի կիսանդրի
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակԿիսանդրի և քանդակ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոզդոկ
Շինության ձևկիսանդրի
Ներկա վիճակԿանգուն

Հասցեն՝ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, ք. Մոզդոկ, Վոկզալնայա փողոց, տուն 34։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 2,08 կիլոմետր է[1]։

Պատմություն խմբագրել

Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպովի կիսանդրին և հուշատախտակը տեղադրված են քաղաքի թիվ 108 դպրոցի մոտ, որտեղ նա սովորել է 1924-1930 թվականներին։ Հոր մահից հետո նա և մայրը տեղափոխվել են Մոզդոկ, որտեղ նա մեծացել է և ապրել մինչև 1932 թվականը։ Ավարտել է յոթնամյա դպրոցը։ 1930 թվականին նա ընդունվել է կոմերիտմիության շարքերը։ 1930 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Յուրի Անդրոպովն աշխատել է սկզբում որպես բանվոր հեռագրատանը, իսկ 1930 թվականի դեկտեմբերից մինչև 1932 թվականի ապրիլ՝ որպես Մոզդոկ կայարանի երկաթուղայինների ակումբի աշակերտ և կինոմեխանիկի օգնական[1][4]։

1982-1984 թվականներին Յուրի Անդրոպովը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը, 1983-1984 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ[4]։

Յուրի Անդրոպովի կիսանդրին նրա անունը կրող դպրոցի առջև տեղադրվել է 1995 թվականին։ Քանդակի հեղինակն է Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի ժողովրդական նկարիչ, Կ. Լ. Խետագուրովի անվան պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Խաևը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Бюст Андропова».
  2. «В МОЗДОКЕ ОТМЕТИЛИ СТОЛЕТНИЙ ЮБИЛЕЙ ЮРИЯ АНДРОПОВА». Վերցված է 2019 Հունվար 9-ին.
  3. 3,0 3,1 «Мифологизация и стихотворчество Ю.В. Андропова в контексте проблемы «Среда и человек»».
  4. 4,0 4,1 «Юрий Андропов». Վերցված է 2019 Հունվար 9-ին.