Յուրիկ Բուդաղյան (1943 թ., գ. Շնող, Թումանյանի շրջան), խորհրդային նշանավոր այլախոհ[1]։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գերազանց ավարտելով՝ ընդունվել է ասպիանտուրա։ Աշխատել է Երևանի ջերմաէլեկտրակայանում՝ ավագ ինժեների պաշտոնում։ 1966 թ․-ից գաղտնի գործող «Հայաստանի Վերամիավորման Միության» անդամ։ Սկսել է ազգային-հայրենասիրական գործունեությամբ զբաղվել Վալտեր Միքայելյանի հետ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել «Ազգային վերամիավորման միության» ԱՎՄ կազմակերպման աշխատանքներին։ Եղել է կամզմակերպության կանոնադրության հեղինակը։ ՀՎՄ-ն ստեղծվել և ձևավորվել է այն ժամանակ, երբ երկրում արդեն գոյություն ունեին կազմակերպություններ և մարդիկ, ովքեր բացի տարածքային պահանջներից և հայրենասիրությունից, բարձրացնում էին նաև անկախության խնդիրը՝ պայքարելով սովետական կարգերի դեմ։ Միության գլխավոր նպատակը Հայաստանի կորցրած տարածքների՝ Արցախի և Նախիջևանի խնդրի լուծումն էր։ Սրանից էլ ծնվել էր միության անվանումը։
Յուրիկ Բուդաղյանը 1971 թ. փետրվարին հակասովետական գործունեության համար կալանավորվել է և դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով։ Պատիժը կրել է Մորդովիայի և Պերմի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում։ Պատիժը կրելուց հետո վերադարձել է Երևան և գտնվել ոստիկանության հսկողության ներքո։ Աշխատել է Էներգոհամակարգում։ Այժմ ապրում է Երևանում։
Յուրիկ Բուդաղյան
|
---|
Ծնվել է | 1943 թ. |
---|
Ծննդավայր | Թումայանի շրջան, գյուղ Շնող |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ , ՀՀ |
---|
Ազգություն | հայ |
---|
Կրոն | Քրիստոնյա (առաքելական) |
---|
Մասնագիտություն | ինժեներ |
---|
Ծանոթագրություններ
խմբագրել
- ↑ Ընտանի՞ք, թե՞Հայրենիք. «Քաղբանտարկյալի օրագիրը» ` Յուրիկ Բուդաղյան https://www.youtube.com/watch?v=HnjWcMqKQgo
- ↑ Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, էջ 141 10http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf/
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |