Յուպիտերի ներքին արբանյակներ
Յուպիտերի ներքին արբանյակները կամ Ամալթեայի խումբ, Յուպիտերի արբանյակներ, որոնց ուղեծրերը շատ մոտ են գտնվում Յուպիտերին՝ Մետիս, Ադրաստեա, Ամալթեա և Թեբե։ Երկու ամենամոտները պտտվում են Յուպիտերի շուրջ ավելի արագ քան Յուպիտերի օրն է, իսկ երկու մյուսները հանդիսանում են Յուպիտերի համակարգի համապատասխանաբար հինգերորդ և վեցերորդ արբանյակները ըստ մեծության։ Դիտարկումները ցույց են տալիս, որ առնվազն այս խմբի ամենամեծ արբանյակը՝ Ամալթեան, չի ձևավորվել Յուպիտերի ուղեծրում, այլ ձևավորվել է մոլորակից հեռու և Յուպիտերի կողմից գերվել է[1]։ Այս արբանյակները, ինչպես նաև մի շարք դեռևս անտեսանելի ներքին արբանյակները, լրացնում են և աջակցում են Յուպիտերի թույլ օղակների համակարգը։ Մետիսն ու Ադրաստեան օժանդակում են Յուպիտերի հիմնական օղակին, իսկ Ամալթեան և Թեբեն պահում են իրենց սեփական թույլ արտաքին օղակները[2][3]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Anderson J.D.; Johnson, T.V.; Shubert, G.; et al. (2005)։ «Amalthea’s Density Is Less Than That of Water»։ Science 308 (5726): 1291–1293։ PMID 15919987
- ↑ Burns, J.A.; Simonelli, D. P.; Showalter, M.R. և այլք: (2004)։ «Jupiter’s Ring-Moon System»։ in Bagenal, F.; Dowling, T.E.; McKinnon, W.B.։ Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere։ Cambridge University Press
- ↑ Burns, J. A.; Showalter, M. R.; Hamilton, D. P.; և այլք: (1999)։ «The Formation of Jupiter's Faint Rings»։ Science 284 (5417): 1146–1150։ PMID 10325220