Յուննա Անդերսոն

շվեդ ֆուտբոլիստ

Յուննա Անդերսոն (շվեդ.՝ Jonna Andersson, հունվարի 2, 1993(1993-01-02)[2][1], Q10532237?, Mjölby Municipality, Էստերգյոտլանդ, Շվեդիա[1]), շվեդ ֆուտբոլիստ, Անգլիայի առաջնության կանանց «Չելսի» ակումբի և Շվեդիայի կանանց ֆուտբոլի հավաքականի պաշտպան։

Յուննա Անդերսոն
Քաղաքացիությունը  Շվեդիա[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1993(1993-01-02)[2][1] (31 տարեկան)
Ծննդավայր Q10532237?, Mjölby Municipality, Էստերգյոտլանդ, Շվեդիա[1]
Հասակ 1,67 մետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Լինչյոպինգ» ակումբի կազմում Յուննան հանդես է եկել 2009-2017 թվականներին՝ առաջին անգամ խաղալով 16 տարեկան հասակում[3]։ Շվեդիայի առաջնությունում դեբյուտային մրցաշրջանում նա ակումբում անցկացրել է երկու խաղ և շահել է Շվեդիայի չեմպիոնի տիտղոսը։ Սկսած 2013 թվականի մրցաշրջանից Անդերսոնը դարձավ ակումբի հիմնական կազմի առանցքային խաղացող (նախկինում նա հաճախ դուրս էր գալիս փոխարինման)[4]։

 
Յուննա Անդերսոն, Համմարբի-Յուրգորդեն, 21․08․2022, 3-0

Կարիերան հավաքականում խմբագրել

19 տարեկանից ոչ բարձրերի Շվեդիայի ազգային հավաքականում Յուննան խաղացել է Թուրքիայում անցկացվող Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում[5] և դարձել չեմպիոն, Իսպանիայի հավաքականի դեմ եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում հաշիվը չէր բացվել, լրացուցիչ ժամանակում Մալին Դիազի խփած գոլը հաղթանակ բերեց սկանդինավյան հավաքականին[6]։

2016 թվականի հունվարի 20-ին Յուննա Անդերսոնը Շվեդիայի հավաքականի կազմում Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում առաջին անգամ հանդես եկավ ձախ եզրային պաշտպանի դիրքում Պիյա Սունդհագեն Յուննային հրավիրել էր մեջքի վնասվածք ստացած Ամանդա Իլեստեդտի փոխարեն։ «Պրիորիտետ Սերնեկե» մարզադաշտում անցկացված խաղը ավարտվեց շվեդուհիների հաղթանակով 6:0 հաշվով[7]։ Անդերսոնը խաղացել է Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիադայի որակավորման մրցաշարում[8]։ Օլիմպիական խաղերում նա մասնակցեց ընդամենը մեկ խաղի Բրազիլիայի հավաքականի դեմ, որն ավարտվեց շվեդուհիների պարտությամբ 1:5 հաշվով, սակայն Շվեդիայի հավաքականը հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Գերմանիային և դարձավ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ֆրանսիայում հունիսին անցկացված 2019 թվականի Աշխարհի առաջնությունում Յուննան ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում գնդակը շեղեց սեփական դարպասը և ընդհանուր արդյունքում Շվեդիան պարտվեց (0:2)։

Նվաճումներ խմբագրել

  • Շվեդիայի չեմպիոն 2009, 2016, 2017
  • Էստերգոտլանդի ֆուտբոլային միության վարկածով 2009 թվականի Լավագույն խաղացող
  • 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. «Jonna och Anton är årets spelare» (շվեդերեն). 2009 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  4. «# 25 Jonna Andersson» (շվեդերեն). Linköpings FC. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  5. =Pauline Hammarlund (2012 թ․ հուլիսի 13). «Hammarlund's inside track on finalists Sweden» (անգլերեն). UEFA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Sam Crompton (2012 թ․ հուլիսի 15). «Sweden match-winner Diaz realises dream». Uefa.com (անգլերեն). UEFA. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «Debutant ersätter Ilestedt» (շվեդերեն). Шведский футбольный союз. 2016 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  8. «Truppen till OS-kvalet» (շվեդերեն). Шведский футбольный союз. 2016 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել