Յուլիոս Ասֆալգ (գերմ.՝ Julius Aßfalg, նոյեմբերի 6, 1919(1919-11-06)[1], Կիմգաուի Աշաու, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա - հունվարի 12, 2001(2001-01-12)[1], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի արևելագետ, հայագետ (ԳՖՀ), բանասիրական գիտությունների դոկտոր (1952), Մյունխենի և Թբիլիսիի համալսարանների պատվավոր պրոֆեսոր, Վրաստանի ԳԱ արտասահմանյան անդամ։

Յուլիուս Ասֆալգ
Julius Aßfalg
Ծնվել էնոյեմբերի 6, 1919(1919-11-06)[1]
Կիմգաուի Աշաու, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա
Մահացել էհունվարի 12, 2001(2001-01-12)[1] (81 տարեկան)
Մյունխեն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և պատմաբան
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]

Կենսագրություն խմբագրել

Գիմնազիան ավարտելուց հետո սկզբում փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսանել Ֆրեյզինգում և Այխշտատում։ 1946—1952 թվականներին սովորել է Մյունխենի համալսարանում, աշակերտել հայագետներ Վ․ Հագենբերգին և Ա․ Աբեղյանին։ 1961 թվականից՝ Մյունխենի համալսարանի պրիվատ-դոցենտ։ Դասավանդում է քրիստոնյա Արևելքի (նաև հայոց) լեզուներ, գրականություն և պատմություն։ Յուլիոսը զբաղվում է հայկական հնագույն ձեոագրերի քննությամբ (հեղինակակից՝ Յո․ Մոլիտոր, «Հայկական ձեռագրեր», 1962), հայոց լեզվի քերականությամբ, բաոապաշարով (հեղինակակից՝ Պ․ Քրյուգեր, «Քրիստոնյա Արևելքի փոքրիկ բառարան*, 1975), հայկական արձանագրություններով, գրերով։ Հայագիտական հոդվածներով թղթակցում է հայ և օտար պարբերականների, 1961 թվականից հրատարակում է «Օրիենս Քրիստիանուս», («Oriens Christianus») պատմաբանասիրական ամսագիրը։

Երկարատև հետազոտական աշխատանքի րնթացքում Յուլիոս Ասֆալգը ստեղծել է Քահանայության կարգր ("Die Ordriuug des Priestertuitis",1955) աշխատանքը, որը ղպտական եկեղեցու հնագույն ծիսական գրքերից մեկի վերարտագրությունն ու հետազոտությունն է։ Այղ ուսումնասիրությունն իբրև դոկտորական դիսերտացիա պաշտպանելուց (1955 թ.) հետո, նա ձեռնամուխ է լինում հին վրացական մատենագրության մեջ հինկտակարանային մարգարեների գրքերի հնագույն ընդօրինակություն-մատյանների հետազոտությանն ու հրատարակմանը ըստ Երուսաղեմի, Աթոսի և Սինայի հնագույն ձեռագրերի ("Altgeorgische Ubersetzungen der Propheten Amos, Machaeas, Jonas, Sophonias und Zacharias", 1961)։

Յուլիուս Ասֆալգի հեղինակած աշխատանքների մեջ հաստատուն արժեք ունեն Գերմանիայում պահպանվող հայկական (1962), ասորական (1963) և վրացական (1963) միջնադարյան գրչագրերի ձեռագրացուցակներ։

Նրա աշխատանքներից են Կոռնելի Կեկելիձեի «Վրաց եկեղեցական մատենագրության պատմության» թարգմանությունր (1955 թ.), հայկական ծիսական սիմվոլիկային նվիրված ուսումնասիրությունը (Abrip der armenischen Kultsymbolik, in: "Simboli k de s orthodoxen und orientalischen Christentums", Stuttgart, 1962, S. 235-254), «Քրիստոնյա Արևելք» համառոտ հանրագիտական բառարանը ("Kleines Lexikon des Christlichen Orients, Wiesbaden, 1975), ուր Պոլ Կրյուգէյրի հետ համակարգել ու պատասխան է տվել արաբ, ասորի, եթովպ, ղպտի, հայ և վրաց եկեղեցիների պատմության և մշակույթի բազմազան ու բազմաբնույթ խնդիրների։

Յուլիուս Ասֆալգի վաստակր գնահատվել է դեռևս իր կենդանության օրոք 1990 թ., նրա ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գիտնականի ընկերներն ու աշակերտներր հրապարակել և նրա տարելիցին են նվիրել Քրիստոնյա Արևելքի լեզուների ու մատենագրությունների ուսումնասիրության խնդիրներին վերաբերող հետազոտությունների մի ժողովածու (Lingua Restituta Orientalis, 1990 թ.): Այստեղ է հրապարակված նաև նրա աշխատությունների մատենագիտությունը։

Աղբյուրներ խմբագրել

  • Ազատ Բոզոյան «Յուլիուս Ասֆալգ», պատմաբանասիրական հանդես № 1 2001, էջ 290-292

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 130