Յորդան Մինև
Յորդան Միլչև Մինև (բուլղար․՝ Йордан Милчев Минев; հոկտեմբերի 14, 1980[1][2][3], Պազարջիկ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, «Բոտև» ակումբի և Բուլղարիայի ազգային հավաքականի պաշտպան։
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 14, 1980[1][2][3] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պազարջիկ, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բոտև | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 25 | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՅորդանը սկսել է կաիերան իր հայրենի քաղաքի՝ «Հեբրե» ակումբի կազմում։ 2001-2003 թվականներին նա հանդես է եկել «Բելասիցու» ակումբի կազմում Պետրիչա քաղաքից, այդ ակումբի կազմում նա անցկացրել է 41 խաղ և խփել է 1 գոլ։ 2004 թվականի հունվարից հունիս ամիսներին հանդես է եկել «Ռոդոպու» ակումբի կազմում, իսկ տարվա վերջում նա հանդես է եկել «Հեբրե» ակումբի կազմում։ 2005 թվականին նա տեղափոխվել է «Բոտև» ակումբի կազմ։ 2009 թվականի հունվարին նա պայմանագիր է կնքել Բուլղարիայի գործող չեմպիոն «ԲԿՄԱ» (Սոֆիա) ակումբի հետ։ Հետագայում Յորդանը ակումբում խաղացել է հիմնական կազմում՝ որպես աջ պաշտպն։ 2011 թվականի մարտին Յորդանը ստիպված է եղել լքել «ԲԿՄԱ» ակումբի կզմը, քանի որ ակումբի գլխավոր մարզչ դարձավ Միլենա Ռադուկովիչը։ Նույն թվականին նա տեղափոխվել է Պազգրադ քաղաքի «Լյուդոգորցեմ» ակումբի կազմ, որի կազմում հասել է մեծ հաջողությունների իր կարիերայի ընթացքում, Երկու անգամ նա դարձել է գավաթի դափնեկիր, և երկրի սուպերգավաթակիր։
Միջազգային կարիերա
խմբագրել2008 թվականի նոյեմբերի 19-ին Յորդանը կատարել է իր նորամոտը ազգային թիմի կազմում՝ Սերբիայի դեմ ընկերական խաղի ժամանակ, այդ խաղում նրա թիմը պարտվել է 1:6 հաշվով, որը դարձավ Սավո Միլաշևիչի վերջին խաղը հավաքականի կազմում[4]։ Յորդանը հաջորդ անգամ հրավեր է ստացել հավաքականի կողմից մասնակցելու 2011 թվականի հոկտեմբերին մասնակցելու Ուելսում անցկացվող 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին, նա այդ խաղերի ժամանակ եղել է պահեստայինների նստարանին։ Յորդանը իր զույգ եղբոր Վեսելինոմի հետ առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2012 թվականի մայիսի 26-ին, Նիդերլանդների դեմ ընկերական խաղի ժամանակ, նրանց թիմը պարտվել է 1:2 հաշվով[5]։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Յորդնը անփոփոխ խաղացող էր թիմի հիմնական կազմում։
Անձնական կյանք
խմբագրելՅորդանի եղբայրը Վեսելինն է, նա նույնպես ֆուտբոլիստ է։ Խաղացել է «Հեբրե», «Բելասուցե» և «Բոտև» ակումբների կազմում։
Ձեռքբերումներ
խմբագրել- ԲԿՄԱ
- Բուլղարիայի գավաթի դափնեկիր։ 2010/11
- Լուդոգարեց
- Բուլղարիայի չեմպիոն (3)։ 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16
- Բուլղարիայի գավաթի դափնեկիր (2)։ 2011/12, 2013/14
- Բուլղարիայի սուպերգավաթի դափնեկիր (2)։ 2012, 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Сърбия ни разцепи с 6:1, Бербо напусна, Данчев вдига луд скандал по Канал 1» (Bulgarian). blitz.bg. 2008 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Netherlands vs. Bulgaria matchcast» (Bulgarian). topsport.bg. 2012 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)