Յոն Պետրեսկու (Petrescu, 1851 - 1932), ռումինացի դերասան, ծագումով հայ։

Յոն Պետրեսկու
Ծնվել է1851
Մահացել է1932
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունդերասան

Երիտասարդ տարիներին Բուխարեստում անդամակցել է «Հայաստան» հայրենասիրական ընկերությանը։ 1878 թվականից խաղացել է Բուխարեստի Ազգային թատրոնում, հանդես եկել դասական կատակերգություններում, անտիկ ողբերգություններում, պատմական դրամաներում, մելոդրամներում, ժամանակակից արևմտաեվրոպական դրամատուրգների պիեսների ներկայացումներում։ Համարվել է ազգային թատրոնի խոշոր վարպետ, արժանացել Լ․ Կարաջալեի բարձր գնահատանքին։ Դերերից են՝ Տոմշա, Մոշ Վընտուրա-Ցարը (Վ․ Ալեքսանդրիի «Դեսպոտ-իշխանը», «Գյուղի տզրուկները»), Գրոզ (Բ․ Դելավրանչայի «Լուչաֆըրուլ»), Դրագոմիր (Ա․ Դավիլայի «Վլայկու Վոդը»), լավագույնը՝ Տրահանաքե (Կարաջալեի «Կորած նամակը»)։ Խաղացել է նաև Օրգոն (Սոլիերի «Տարտյուֆ»), Յագո, Լիր արքա, Համլետ, Մակդուֆ (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա», «Համլետ», «Մակբեթ»), Քին (Ա․ Դյումա հոր «Քին») և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։