Յոթ աղբյուր (Գորիս)

հուշաղբյուր

Յոթ աղբյուր (Օխտը աղբյուր), հուշաղբյուր Գորիս քաղաքում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված գորիսեցի մարտիկների հիշատակին։ Հուշաղբյուրը գտնվում է Գորիսի քաղաքային զբոսայգու տարածքում, այն 9.3/130 համարանիշի ներքո ընդգրված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Յոթ աղբյուր
Տեսակկառույց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳորիս և Սյունիքի մարզ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հուշաղբյուրի շինարարությունը սկսվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Թեպետ հուշարձանի վրա կառուցման ավարտը նշված է 1945 թվականը, սակայն իրականում հուշարձանի կառուցումն ավարտվել է 1947 թվականի մայիսի 1-ին։ Շինության ճարտարապետը եղել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը[2]։

Կառույց խմբագրել

Հուշաղբյուրը կառուցված է տեղական մոխրագույն բազալտից և իր մեջ ներառում է յոթ ցայտաղբյուր, այստեղից էլ առաջացել է «Յոթ աղբյուր» անունը[3]։ Հուշաղբյուրի ճակատային պատի աջ և ձախ կողմերում կան մեկական կամարակապ բացվածքներ, մեջտեղում` բացվածքների մեծությամբ, կամարակապ խորշ։ Այդ խորշի մեջ տարբեր բարձրությունների վրա կառուցված է երեք ցայտաղբյուր։ Կենտրոնական խորշի աջ և ձախ մասերում կա չափերով ավելի փոքր երկու սյունազարդ խորշ, որոնցում տեղադրված է մեկական ցայտաղբյուր։ Երկու այդպիսի սյունազարդ խորշեր և մեկական կամարակապ բացվածքներ էլ առկա են հուշաղբյուրի կողային պատերին, իսկ կողային խորշերի մեջ կառուցված են մեկական ցայտաղբյուրներ։ Հուշաղբյուրի աջ և ձախ թևերի վերևի հատվածում հայերեն և ռուսերեն գրված է. «Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին` 1943-45թթ.»։ Հուշարձանը առջևի և հետևի կողմից ունի աստիճանաշար։ Հուշարձանի ամբողջ լայնությամբ ձգվում է զարդագոտի։

Հուշարձանի մասին երգ է գրել Գուսան Աշոտը[4], երգից մի քառատող զետեղված է հուշարձանի հետևի պատին։

 

Նրանց արդար հոգիներից,
Բխում է սառ, զուլալ աղբյուր,
Ամեն անգամ ջուր խմելիս
Շրթունքներով կտանք համբույր։

- Գուսան Աշոտ
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. Սերգեյ Հախվերդյան (2005). Գորիսի ամփոփ պատմություն. Երևան, Զանգակ-97. էջ 338.{{cite book}}: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան (2008). Գորիսի հանրագիտարան. ՎՄՎ Պրինտ. էջ 25.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Հուշարձան». horovel.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.