Յա. Պ. Բակլանովի հուշարձան
Յակով Բակլանովի հուշարձան (ռուս.՝ Памятник Я. П. Бакланову), հուշարձան Նովոչերկասկում։ Տեղադրվել է գեներալ, Կովկասյան պատերազմի մասնակից Յակով Բակլանովի հիշատակին։ Ճարտարապետ և քանդակագործ Ն. Վ. Նաբոկովի ստեղծած հուշարձանն ի սկզբանե տեղադրվել է Սանկտ Պետերբուրգում, Սմոլնի մենաստանի Վոսկրեսենսկոե գերեզմանատանը՝ Յակով Պետրովիչի գերեզմանին, կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ Սակայն 1909 թվականին, երբ նշվում էր Յակով Պետրովիչի 100-ամյակը, որոշվեց նրա մասունքները վերաթաղել Դոնի մայրաքաղաքում։ 1911 թվականին վերահուղարկավորման աճյունի հետ Նովոչերկասկի Երմակի հրապարակ տեղափոխեցին հուշարձանը։ Այն գտնվում է Նովոչերկասկի Համբարձման տաճարի հարավային կողմում[1]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1911 թվականի հոկտեմբերի 5-ին։
Յակով Բակլանովի հուշարձան | |
---|---|
Յակով Բակլանովի հուշարձանը Նովոչերկասկում | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1875 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Նովոչերկասկ |
Շինության ձև | Բրոնզե, գրանիտե հուշարձան |
Ներկա վիճակ | ՄԺՕ № 6101098000 |
Baklanov monument, Novocherkassk Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1873 թվականին, Յակով Բակլանովի մահվանից հետո, ատաման Միխայիլ Չերտկովի խնդրագրով ստորագրահավաք է սկսվել՝ հուշարձանի համար միջոցներ հավաքելու համար։ 1875 թվականի սկզբին ստորագրություններով հավաքվել էր 2314 ռուբլի 2 կոպեկ ընդհանուր գումար։ Ռազմական ատաման Նիկոլայ Կրասնոկուտսկին նախագծի մշակման համար առանձնացրել է երկու սպաների։ Ն. Նաբոկովի ստեղծած Բակլանովի հուշարձանի նախագիծը ցուցադրվել է Նովոչերկասկի Պալատական ժողովի դահլիճում հրապարակային դիտման համար։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանն իրենից ներկայացնում է գրանիտե ժայռ, որի վերևի հատվածում խոնարհված մարտական դրոշն է մակագրությամբ. «Чаю воскресения мёртвых и жизни будущего века. Аминь» և կազակական յափնջին, որի տակից երևում է գեներալի սուրը։ Մոնումենտալ կառուցվածքը պսակում է բրոնզե փափախը, իսկ պատվանդանի կողմերում փորագրված են այն վայրերի անունները, որտեղ Բակլանովը փայլուն հաղթանակներ է տվել։ Ճակատային կողմում փարգրված է բրոնզե մեդալիոն մակագրությամբ.«Դոնի զորքերի գեներալ-լեյտենանտ Յակով Պետրովիչ Բակլանով, ծնվել է 1809 թվականին, մահացել՝ 1873 թ.»:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Памятник Якову Петровичу Бакланову» (ռուսերեն). Novocherkassk.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.