Սմոլնի մենաստան
Սմոլնի մենաստան (ռուս.՝ Смольный монастырь), կուսանոց, որը գործել է Սանկտ Պետերբուրգի արևելքում 1744 - 1764 թվականներին։ Այդ տարիներին վանքը Ելիզավետա Պետրովնայի անձնական հսկողությամբ վերակառուցվեց։ Նա ցանկանում էր կյանքի վերջում անցնել այստեղ հանգստի։ 1848 թվականին Նիկոլայ Առաջինի հրամանագրով հիմնվեց նոր կուսանոց այդ նույն անվանմամբ՝ Վոսկրեսենսկի Նովոդևիչի մենաստանը։
Սմոլնի մենաստան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1345 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետ | Վարֆոլոմեյ Ռաստրելլի |
Պատվիրող | Ելիզավետա Պետրովնա |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված | 1345 |
Փակված է | 1764 |
Smolny monastery Վիքիպահեստում |
Պատմություն և ճարտարապետություն
խմբագրելԵլիզավետա Պետրովնան հանձնարարել էր կառուցել վանքը պալատի տեղում՝ Սմոլնի պալատի կողքին, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդ տարիները։ Վանքի համալիրում պետք է մտներ տաճարը իր եկեղեցիներով և չափազանց բարձր զանգակատունը, ինչպես նաև ազնվական ընտանիքների աղջիկների համար նախատեսված ինստիտուտը։ Նախագծի մշակումը հանձնարարվել է ճարտարապետ Վարֆոլոմեյ Ռաստրելլիին։ Սմոլնի տաճարը հիմնադրվել է 1748 թվականի հոկտեմբերի 30-ին, և անսամբլի բոլոր հիմքերի կառուցումից հետո՝ 1751 թվականի մայիսին, սկսեցին պատերի շինարարությունը։ Շուտով սկսվեց Պրուսիայի հետ պատերազմը, որից հետո շինարարության համար ֆինանսավորումը բավարար չէր և շինարարությունը դանդաղ էր ընթանում։ «Այրիների տան» 14 միանձնուհիների մահից հետո 1797 թվականին մենաստանը վերացվեց։ Նախկին մենաստանի տաճարը վերակառուցվեց 1835 թվականին ճարտարապետ Վասիլի Ստասովի կողմից։ Բարձր զանգակատունը չկառուցվեց ոչ այնքան միջոցների բացակայության պատճառով, ինչքան վանքի անսամբլի վերլուծության պատճառով[1]։ Տաճարում ծառայությունները շարունակվում էին մինչ 1923 թվականը։
Ազնվական օրիորդների Սմոլնիի ինստիտուտ
խմբագրել1764 թվականին Եկատերինա II վանքին կից հիմնադրել է ազնվական օրիորդների ինստիտուտ (ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 1764 թվականի հունիսի 28-ին), պլանավորված էր, որ երիտասարդ աղջիկների կրթությամ պետք է զբաղվեն միանձնուհիները, որոնք այստեղ էին գալիս տարբեր վանքերից։ Սակայն միանձնուհիները անկարող էին զբաղվել կրթական գործունեությամբ, որի արդյունքում Եկատերինա II ի վերջո խոստովանեց, որ վանքը չի կարող ապագա ունենալ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- «Հարության վանքեր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմոլնի մենաստան» հոդվածին։ |