Յան Յարոսլավ Փինկավա (հունիսի 21, 1963(1963-06-21)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][3][4]), չեխական ծագմամբ բրիտանացի գրող և մուլտիպլիկատոր։ Եղել է Փիքսար ընկերության կողմից նկարահանված «Ջերիի խաղը» ֆիլմի ռեժիսորը և «Ռատատույ» մուլտֆիլմի համառեժիսորն ու համասցենարիստը, որոնք երկուսն էլ արժանացել են Օսկարի։

Յան Փինկավա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1963(1963-06-21)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[2][3][4]
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունԱբերիստուիտի համալսարան (1980)[2], Աբերիստուիտի համալսարան (1980)[2] և Colchester Royal Grammar School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր
ԱշխատավայրՊիքսար[2]
Ծնողներհայր՝ Jan Křesadlo?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCzech Film and Television Academy?[5]
 Jan Pinkava Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

1969 թվականին նրա ընտանիքը արտագաղթել է Բրիտանիա, որտեղ Փինկավան ստացել է Բրիտանիայի քաղաքացիություն։

1974-1982 թվականներին հաճախել է Կոլչեսթերի թագավորական քերականական դպրոց[6], հետաքրքրվել է կերպարվեստով, երաժշտությամբ, թատրոնով և քանդակագործությամբ։ (Էսեքս համալսարանը ձեռք է բերել նրա պատանեկան քանդակներից «Մեծ կատուն», որը մշտական ցուցադրության է դրված գրադարանից դուրս։)

1975 թվականին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ 8մմ-անոց տեսախցիկ ստանալուց հետո սկսել է փորձեր կատարել փիքսիլացիայի, ստոպ-կադր անիմացիայի, թղթային և նկարված մուլտիպլիկացիաների վերաբերյալ։ Սկզբնական շրջանում անիմացիոն մրցույթներում հաղթանակներ է ունեցել։ Հատկանշական է, որ 1980 թվականին արժանացել է BBC-ի երեխաների համար նախատեսված վիկտորինայի շարքի տարվա մրցանակին իր «Ծիածան» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[7][8]։ Այն ցուցադրվել է 2001 թվականին 4-րդ հեռուստաալիքի «100 մեծագույն մանկական հեռուստատեսային շոուներ»-ով որպես «միակ դեպքը մրցույթի պատմության ընթացքում, որտեղ մենք հանդիպել ենք տպավորիչ կերպով պրոֆեսիոնալ ֆիլմի»[9]։

Նա շարունակել է սովորել համակարգչային տեխնիկա Ուելսի համալսարանում՝ Աբերիստվիթում, որն ավարտել է առաջին կարգի գերազանցությամբ և ստացել դոկտորի աստիճան[10]։ Այս ընթացքում նա նաև համալսարանի ներկայացուցիչն է եղել աղեղնաձգության, սրամարտի և այլ մրցումներում, ինչպես նաև շարունակել զարգացնել իր մուլտիպլիկցիոն նկարչության հմտությունները։

Կարիերա

խմբագրել

Համլսարանն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան Լոնդոնի «Digital Pictures» ընկերության համակարգչային անիմացիայի բնագավառում, որը մասնագիտանում էր հեռուստագովազդներում։

1993 թվականին անդամագրվել է Փիքսարին և տեղափոխվել ԱՄՆ։ 1994 թվականին «Լիստերինի» մասին նրա հեռուստագովազդն արժանացել է ոսկե Կլիո մրցանակի։

1997 թվականին իր մայրիկի ծննդյան օրը նրա անիմացիոն կարճամետրաժ «Ջերիի խաղը» ֆիլմն արժանացել է «Օսկարի լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար», ինչը ստիպել է, որ այն նվիրի իր մայրիկին չեխերեն հաղորդագրությամբ[11] և մի շարք այլ մրցանակներով։

«67 ալյումինե ափսեներ» կարճամետրաժ ֆիլմն ստեղծվել է 1998 թվականին, Օտտավայի միջազգային անիմացիոն փառատոնի ժամանակ, մի խումբ կամավորների կողմից Յան Փինկավայի ղեկավարությամբ։ Ֆիլմը նկարահանվել է մեկ օրվա ընթացքում, խմբագրվել հաջորդ օրն[12] ու ցուցադրվել փառատոնի փակման գիշերը։

2000 թվականին որպես ռեժիսոր սկսել է աշխատել «Ռատատույ» ֆիլմի վրա, որը հիմնված է իրական պատմության վրա։ Այն պետք է լիներ նրա առաջին գեղարվեստական կինոնկարը։ 2005 թվականին Փինկավային որպես գլխավոր ռեժիսոր փոխարինել է «Սուպեր ընտանիքը» ֆիլմի ռեժիսոր Բրեդ Բյորդը։ 2006 թվականի հարցազրույցում Փինկավան չի մեկնաբանել[13] այս շրջանի իրադարձությունները և երկու տարի շարունակ վճռականորեն զերծ էր մնում ֆիլմի ծագման վերաբերյալ մեկնաբանություններից[14]։ Փոխարինումից առաջ Փինկավան գրել էր ֆիլմի հիմնական սցենարը և ստեղծել էր ոճերը, հիմնական կերպարները և դեկորացիաները[15]։ Նախագծից հեռանալուց հետո Պինկավան նախ ստանձնել է այլ պարտականություններ, այնուհետև հեռացել ընկերությունից[16]։ Վերջին ֆիլմում ներկայացվել է որպես պատմության գաղափարի հեղինակ[17] և որպես համառեժիսոր։ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի մրցանակաբաշխության հինգ մրցանակի, այդ թվում «Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար» անվանակարգում։

Այնուհետև որպես ռեժիսոր աշխատել է LAIKA-ում իր նnր «Փոքրիկ սպիտակ սուտ» ֆիլմի վրա[18], բայց հեռացել 2011 թվականին[19] Քլեր Ջենինգսի հետ[20]։

Motorola Mobility ընկերությունում իր ամենավերջին աշխատանքի ընթացքում առաջարկել է նորարարական հեռախոսային ինտերակտիվ անիմացիոն ժանրի կիրառությունը[21][22][23][24]։

Անձնական կյանք

խմբագրել

Չեխ պոլիմատ Վասլավ Փինկավայի չորս զավակներից երրորդն էր և ունեցել է Էդվարդ և Թոմաս անուններով երկու որդի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Pinkava, Jan Jaroslav // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. https://www.ceskylev.cz/cz/o-cfta/akademiciCzech Film and Television Academy.
  6. «Colchester: Oscar winner's film screening at school». Gazette. 1999 թ․ հուլիսի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. «RAINBOW». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Screen Test-UK Gameshows». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «Oscar winner Jan Pinkava». 2012 թ․ հուլիսի 11.
  10. Rhys, Steffan (2007 թ․ հոկտեմբերի 20). «The Welsh days of animation great». WalesOnline.co.uk. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. «Jan Pinkava Academy Award acceptance speech». 1998 թ․ մարտի 23.
  12. Jackson, Wendy (1998 թ․ նոյեմբերի 1). «67 Aluminum Plates». Animation World Network. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. «Q&A:Jan Pinkava». Computer Arts. 2006 թ․ ապրիլի 25. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  14. Jérémie Noyer (2008 թ․ փետրվարի 25). «Jan Pinkava reveals "les ropes" of Ratatouille». Animated views. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  15. Ron Barbagallo (2008 թ․ հունվարի 28). «The Art of Making Pixar's Ratatouille». Animation Art Conservation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. «Savoring Pixar's Ratatouille». Time. 2007 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  17. «Still image from Ratatouille's end credits».
  18. Fernandez, Jay A. (2010 թ․ փետրվարի 22). «Two writers ready to tell 'Little White Lie'». The Hollywood Reporter. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. «Jan Pinkava's LinkedIn Profile». Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  20. Rogoway, Mike (2011 թ․ մարտի 8). «Laika parts with Claire Jennings, head of studio's entertainment division». Oregon Business News. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  21. «Sneak peek at Motorola Project». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  22. «... Technological Leap in Smartphone Graphics Utilization». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. «"Windy Day" innovative real-time animation». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  24. «...Change Storytelling as We Know It». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել