Յան Ռյապոշ (սլովակ.՝ Ján Riapoš, սեպտեմբերի 28, 1968(1968-09-28), Heľpa, Brezno District, Սլովակիա), սլովակ մարզիկ, Պարաօլիմպիկ խաղերի մասնակից (սեղանի թենիս), Պարաօլիմպիկ խաղերի քառակի չեմպիոն և արծաթե մեդալակիր. Ռյապոշից ավելի շատ տիտղոսներ ունի միայն Գենրիտե Ֆարկաշը (5 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ)։ Սլովակիայի պարաօլիմպիկ կոմիտեի և Սլովակիայի սահմանափակ կարողություններով մարզիկների միության նախագահն է[1]։

Յան Ռյապոշ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝para table tennis player և Paralympic athletics (track & field) competitor
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 28, 1968(1968-09-28) (55 տարեկան)
Ծննդավայր՝Heľpa, Brezno District, Սլովակիա

Կենսագրություն խմբագրել

1993 թվականին Յան Ռյապոշը ենթարկվել է ավտովթարի՝ ստանալով ողնաշարի վնասվածք[2]։

Սպորտ խմբագրել

2012 թվականին Լոնդոնում անցկացված ամառային Պարաօլիմպիկ խաղերում Յան Ռյապոշը հասել է լավագույն արդյունքի՝ հաղթելով ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցությունում Ռաստիսլավ Ռևուցկու և Մարտին Լյուդրովսկու հետ միասին[3][4]։

2016 թվականին 47 տարեկան հասակում մասնակցել է Պարաօլիմպիկ խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։ Անհատական հաշվարկում քառորդ եզրափակչում հաղթել է չեխ Իրժի Սուխանեկին՝ արդյունքում զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Թիմային հաշվարկում եղել է չորրորդը[5]։

Սպորտից դուրս խմբագրել

2002 թվականին Ռյապոշը դարձել է Սլովակիայի հաշմանդամ մարզիկների միության նախագահ, 2003 թվականին՝ Սլովակիայի պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ[1][6]։

2006 թվականի օգոստոսի 31-ին Սլովակիայի նախագահ Իվան Գաշպարովիչը Ռյապոշին շնորհել է Լյուդովիտ Շտուրի երրորդ դասի շքանշան հաշմանդամների համար սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[7]։

Յան Ռիպոշը սովորել է հասարակական գիտություններ Տրնավայի համալսարանի առողջապահության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետում[4]։

2014 թվականի Սլովակիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ հրապարակավ սատարել է Ռոբերտ Ֆիցոյին[8]։

208 թվականի նոյեմբերի 19-ին Սուրբ Ելիզավետայի առողջապահության և սոցալական աշխատանքի քոլեջում Յան Ռյապոշին շնորհվել է պատվավոր դոկտորի (փիլիսոփայության դոկտոր) կոչում «արտասահմանում Սլովակիան ներկայացնելու և 25 տարի սահմանափակ կարողություններով մարզիկների հետ աշխատելու համար»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ján Riapoš» (սլովակերեն). www.osobnosti.sk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  2. «RIAPOS Jan». stats.ipttc.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Table Tennis at the London 2012 Paralympic Games - Men's Teams Classes 1-2». Paralympic Games (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  4. 4,0 4,1 «Jan Riapos - Table Tennis - Paralympic Athlete | London 2012» (անգլերեն). London 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  5. «RIAPOS Jan». Paralympic Movement (անգլերեն). 2016.
  6. «Ján Riapoš» (սլովակերեն). aktuality.sk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  7. «Prezident SR Ivan Gašparovič udelil štátne vyznamenania». Kancelária prezidenta SR. 2006 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  8. Samuel Migaľ. «Prekvapenie roka! Expriateľ Radičovej podporuje Fica» (սլովակերեն). www.noviny.sk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Ján Riapoš získal čestný doktorát» (սլովակերեն). Webmagazín TERAZ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Յան Ռյապոշը(անգլ.) Պարաօլիմպիկ սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կայքում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ռյապոշ» հոդվածին։