Յան Պոուլսեն (մարտի 23, 1946(1946-03-23), Store Heddinge, Ստևնս, Զելանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան, որը իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Boldklubben Frem»-ում[1]։

Յան Պոուլսեն
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1946(1946-03-23) (78 տարեկան)
Ծննդավայր Store Heddinge, Ստևնս, Զելանդիա տարածաշրջան, Դանիա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Մարզչական կարիերա խմբագրել

1980-ականների ընթացքում Պոուլսենը եղել է «Boldklubben Frem»-ի և «Køge Boldklub»-ի մարզիչը։

1990 թվականին Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նշանակվել է Ռիչարդ Մոլլեր Նիելսենի օգնական և եղել է Եվրո 1992-ում հաղթած խմբի անդամ։ 1992 թվականի հաղթանակից հետո նշանակվել է Դանիայի U-21 ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Զբաղվել է այս աշխատանքով մինչև 1999 թվականը, երբ նշանակվել է Սինգապուրի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզական տնօրեն։ Երբ Վինսենթ Սուբրամանիամը 2001 թվականին վատ արդյունքների պատճառով աշխատանքից հեռացվել է, նրան փոխարինել է Պոուլսենը։ Սակայն Սինգապուրին դա չի օգնել, և Պոուլսենը ևս հեռացվել է 2002 թվականին աշխատանքից։

Հետո նա վերադարձել է Դանիա՝ կատարելով մի քանի աննշան աշխատանքեր։ 2006 թվականին կնքել է համաձայնագիր Գրիվ Ֆոդբոլդի հետ նոր գլխավոր մարզիչ դառնալու համար, սակայն միևնույն ժամանակ առաջարկ է ստացել դառնալու Ջորդան U-20-ի գլխավոր մարզիչ։ Ի վերջո ընդունել է Ջորդանի առաջարկը։

2008 թվականի հունվարին Պոուլսենն ընդունել է Հայսատանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը։ 2009 թվականի մարտի 30-ին նա ազատվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իր պարտականություններից։

2010 թվականին Պոուլսենը ստանձնել է Տանզանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Տանզանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 59 թեկնածուներից հինգի կարճ ցուցակում հայտնվելուց հետո[2]։ Չորս ամիս թիմի պատասխանատու լինելուց հետո Տանզանիային առաջնորդել է 2010 CECAFA գավաթի խաղարկությանը, որը 1994 թվականից ի վեր երկրի առաջին հաղթանակն էր[3]։ Տանզանիայից հեռացել է 2012 թվականի մայիսին, և նրան փոխարինել են իր ընկեր Դեյնն ու իր անվանակից Կիմ Պոուլսենը[4]։

2013 թվականի օգոստոսին դարձել է Դանիայի փոքր լիգայի «Solrød» ֆուտբոլայի ակումբի նոր ղեկավար[5]։ 2014 թվականի ամռանը նշանակավել է «Haslev» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
  2. «New Stars Coach Sees Ray of Hope». Daily News. Dar es Salaam. 2010 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  3. «Tanzania crowned Cecafa champions». BBC Sport. 2010 թ․ դեկտեմբերի 12.
  4. Muga, Emmanuel (2012 թ․ մայիսի 12). «Tanzania make coaching switch». BBC Sport (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.Tanzania replace Jan Poulsen with namesake Kim Poulsen, bbc.co.uk, 12 May 2012.
  5. Omrejst landstræner til Solrød
  6. «Jan B. Poulsen overtager hos Haslev FC». lokalbold.dk. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել