Յան Ժելեզնի (չեխ․՝ Jan Železný ; հունիսի 16, 1966(1966-06-16)[1][2][3][…], Մլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][4][5]), չեխոսլովակ և չեխ գեղասահորդ, օլիմպիական եռակի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ 1996 թվականի մայիսի 25-ին Ենայում սահմանել է համաշխարհային ռեկորդ, որը մինչ օրս մնում է անգերազանցելի (98 մ 48 սմ)։

Յան Ժելեզնի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝javelin thrower և թեթևատլետ
Երկիր՝ Չեխիա և  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 16, 1966(1966-06-16)[1][2][3][…] (57 տարեկան)
Ծննդավայր՝Մլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][4][5]
186 սանտիմետր
Քաշ՝88 կիլոգրամ

Հաղթել է 1992, 1996 և 2000 թվականների Օլիմպիական խաղերում, 1988 թվականի Օլիմպիական խաղերում գրավել է երկրորդ տեղը։ 1993, 1995 և 2001 թվականների աշխարհի առաջնություններում նվաճել է «ոսկի», իսկ 1987 և 1999 թվականներին՝ «բրոնզ»։ Երկար և հաջող կատարման շնորհիվ համարվում է բոլոր ժամանակների լավագույն նիզակակիրը։

Բացի համաշխարհայինից (98,48 մ), Ժելեզնիին պատկանում է աշխարհի առաջնությունների ռեկորդը (92,80 մ)։ Յան Ժելեզնին 90 մետրում կատարել է 53 նետում, ինչը 2007 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ բոլոր մյուս նիզակակիրների 40-ից ավելի նման նետումներ միասին վերցրած[6]։ Ճանաչվել է Աշխարհի (2000) և Եվրոպայի (1996, 2000) տարվա աթլետ, Չեխիայի լավագույն մարզիկ (1993, 1995, 2000, 2001)։

Յան Ժելեզնին իր կարիերան ավարտել է 2006 թվականին հայրենի Մլադա Բոլեսլավում։ 2006 թվականից մարզչական աշխատանքի է անցել։

Ի պատիվ Յանի անվանվել է (9224) ժելեզնի աստերոիդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 World Athletics database
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  6. «Список лучших бросков копьеметателей». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ян Железны – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  • Прекратил сотрудничество с Шпотаковой [http://run-ski.ru/shpotakova-rasstalas-s-trenerom.html]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ժելեզնի» հոդվածին։