Յանոշ Բար (հունգ.՝ Janos Baar, 1899[1] թվականին), հունգար նախկին ֆուտբոլային մարզիչ։

Football pictogram.svg
Յանոշ Բար
Անձնական տվյալներ
Ազգությունը Հունգար
Քաղաքացիությունը Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ 1899(1899)
Մարզչական կարիերա
1931-1932 Իտալիա Ռոմա
1932-1933 Իտալիա Բարի

ԿենսագրությունԽմբագրել

Ռոմա ֆուտբոլային ակումբի տնօրեն Հուգո Մեյսլը որոշում է Վիեննայում տեղի ունենալիք Եվրոպայի գավաթի խաղից առաջ թիմի գլխավոր մարզիչ նշանակել հունգար Յանոշ Բարին[2]։ Բարը իր պաշտոնում փոխարինեց Հերբերտ Բարգեսին և այդպիսով դարձավ հռոմեական ակումբի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ մարզիչը։ Յանոշը այդ ժամանակ ընդամենը 32 տարեկան էր[3]։ Բարը շուտ հարմարվեց Հռոմին և իտալերենին, նա հաճախ էր շփվում լրագրողների հետ։ Մեկ մրցաշրջան Ռոմայում անցկացնելուց հետո Յանոշը նշանակվեց Բարի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, սակայն նրա օրոք թիմը դուրս մնաց Սերիա A-ից, իսկ Յանոշ Բարը հեռացավ թիմից[4]։

ԾանոթագրություններԽմբագրել