Յանիս Դալինիշ (լատիշ․՝ Jānis Daliņš, 5 նոյեմբերի, 1904, Վոլմար (ներկայում՝ Վալմիերա, Լիֆլյանդիա, Ռուսական կայսրություն11 հունիսի, 1978, Մելբուռն, Ավստրալիա), լատվիացի մարզիկ, թեթև աթլետ, Լատվիայի պատմության մեջ առաջին օլիմիպական մեդալակիրը։

Յանիս Դալինիշ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Jānis Daliņš
Ազգություն՝լատվիացի
Մասնագիտացում՝թեթև աթլետ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 5, 1904(1904-11-05)
Ծննդավայր՝Վալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հունիսի 11, 1978(1978-06-11) (73 տարեկան)
Մահվան վայր՝Մելբուռն, Ավստրալիա

1932 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Յանիս Դալինիշը վաստակում է արծաթե մեդալ մարզական քայլք մարզաձևում։ 1934 թվականին նա դառնում է Եվրոպայի չեմպիոն նույն մարզաձևում՝ հաստատելով աշխարհի ռեկորդ։ Յանիս Դալինիշը համարվում է Լատվիայի լավագույն մարզիկը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1930-ական թվականներին ստեղծված "Ak, kaut man Daliņa kājas būtu" ("Օ, եթե ես ունենայի Դալինիշի ոտքերը") երգը մնում է հանրահայտ Լատվիայում։ Դալինիշի անվամբ են կոչվում փողոց ու մարզադաշտ նրա ծննդավայր Վալմիերա քաղաքում[1]։

1949 թվականիի օգոստոսին Յանիս Դալինիշն ընտանիքի (կինը՝ Էլլան, որդիները՝ Իվարս և Յանիս, դուստրը՝ Ռուդիթ) հետ տեղափոխվում է Ավստրալիա[2]։ Որոշ ժամանակ ապրում է Վիկտորիա նահանգի հյուսիս-արևելքում՝ գաղթականների ընդունման կենտրոնում։ Յանիս Դալինիշը Բենալա քաղաքում աշխատում է որպես ատաղձագործ՝ կառուցելով բազմաթիվ տներ։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ընտանիքի հետ տեղափոխվում է Մելբուռն, որտեղ էլ բնակվում է մինչև կյանքի վերջ։

Աղբյուրներ խմբագրել

  • Apinis, Pēteris (2006). A Hundred Great Latvians. Riga: Nacionālais apgāds. էջ 122. ISBN 9984-26-288-X. OCLC 238892134.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Apinis, Pēteris (2006). A Hundred Great Latvians. Riga: Nacionālais apgāds. էջ 122. ISBN 9984-26-288-X. OCLC 238892134.
  2. «Immigrant Ships Transcriber Guild; SS Skaugum». immigrantships.net. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել