Յանա Տիխա (չեխ․՝ Jana Tichá, մայիսի 6, 1965(1965-05-06)[1], Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1]), չեխ աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Կլետի աստղադիտարանում որպես տնօրեն։ 1995-ից 2001 թվականները համատեղ ամուսնու, Միլոշ Տիխիի, հետ հայտնաբերել է 104 աստերոիդ, որոնցից 5-ը հայտնաբերել է միանձնյա[3]։

Յանա Տիխա
չեխ․՝ Jana Tichá
Ծնվել էմայիսի 6, 1965(1965-05-06)[1] (58 տարեկան)
Չեսկե Բուդյովիցե, Չեխոսլովակիա[1]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կլետի աստղադիտարան
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերԲարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում
Տիրապետում է լեզուներինչեխերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Միլոշ Տիխի
 Jana Tichá Վիքիպահեստում

В 1987 թվականին ավարտել է Պրահայի տնտեսագիտական համալսարանը։ 1992 թվականից մինչ այսօր ղեկավարում է Կլետի աստղադիտարանը։ Հիմնականում զբաղվում է աստերոիդների և գիսաստղերի հետազոտություններով, հիմնական ուշադրությունը դարձնելով մերձերկրյա մարմինների վրա։ Նաև զբաղվում է տրանսնեպտունային մարմինների և կենտավրոսների հետազոտություններով։ Նրա ղեկավարման տարիներին աստղադիտարանի աստերոիդների որոնման ծրագիրը համալրվեց ԼԿՍ-խցիկով և նոր համակարգիչներով։

Յանա Տիխան հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության «Փոքր մոլորակների անվանումների կոմիտեի» նախագահ, այս կոմիտեն է հաստատում աստերոիդների համար առաջարկվող անվանումները։ Բացի իր հիմնական գործունեությունը ակտիվորեն զբաղվում է Չեխիայում աստղագիտության հանրայնացումով, և հանդիսանում է աստերոիդների և գիսաստղերի մասին չեխական վեբ կայքերի հեղինակ։

Նրա պատվին է անվանվել (5757) Տիխա աստերոիդը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://www.senat.cz/cinnost/pametni_medaile/index.php
  3. «Minor Planet Discoverers» (անգլերեն). Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  4. IAU. «5757 Տիխա աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Տիխա» հոդվածին։