Յահիա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր 5 հորդաբուխ աղբյուրներից գոյացած գետակի ափին, որի ջուրը օգտագործվում էր ոռոգման և ջրաղացներ բանեցնելու համար։

Գյուղ
Յահիա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներՅահիե, Յահյա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Յահիա (Աշխարհ)##
Յահիա (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Նախկինում եղել է բազմամարդ գյուղ։ 1829 թվականին հայերը գաղթել և հաստատվել են Արևելյան Հայաստանում։

Գյուղը կողոպտվեց, ավերվեց, իսկ բնակիչները կոտորվեցին կամ բռնությամբ տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 40 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Յահիան ուներ Ս. Հովհաննես անունով քարաշեն եկեղեցի կամ վանք։ Յահիայի մոտ գտնվում էր խոշոր մարդանման քարաժայռ, ոևն ըստ ավանդապատման երկու եղբայրներից մեկն է, որը մյուսին խոտ մերժելով քարացել է[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 915

Աղբյուրներ խմբագրել