Յահիա
Յահիա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր 5 հորդաբուխ աղբյուրներից գոյացած գետակի ափին, որի ջուրը օգտագործվում էր ոռոգման և ջրաղացներ բանեցնելու համար։
Գյուղ | ||
---|---|---|
Յահիա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Յահիե, Յահյա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելՆախկինում եղել է բազմամարդ գյուղ։ 1829 թվականին հայերը գաղթել և հաստատվել են Արևելյան Հայաստանում։
Գյուղը կողոպտվեց, ավերվեց, իսկ բնակիչները կոտորվեցին կամ բռնությամբ տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՅահիան ուներ Ս. Հովհաննես անունով քարաշեն եկեղեցի կամ վանք։ Յահիայի մոտ գտնվում էր խոշոր մարդանման քարաժայռ, ոևն ըստ ավանդապատման երկու եղբայրներից մեկն է, որը մյուսին խոտ մերժելով քարացել է[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 915
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն