Յահ
Յահ[1] (կամ Աահ[2], եգիպտերեն՝ Jˁḥ - լուսին)[1][3], հին եգիպտական լուսնի աստված[4]։
Յահ | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | Հին Եգիպտոսի դիցաբանություն և Ancient Egyptians? |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Յարիխ |
Iah Վիքիպահեստում |
Պաշտամունք
խմբագրելԼուսինը, որը լուսավորում էր երկիրը գիշերը, համարվում էր արև հակապատկերը։ Նրան փոխաբերական իմաստով անվանել են «Ժամանակի հաշվիչ», ով «բաժանում էր ամիսները և տարիները»[4]։ Լուսինն ու Արևը համարվում էին Գոռի աջ ձախ աչքերը։ Դրանց իշխանության համար հակամարտության համար Սեթը պոկում է լուսնին ու արևին և թաղում։ Մեկ այլ տարբերակում արևին անվանում էին «Ռա աչք», իսկ լուսնին «Հորուսի աչք»[4]։ Խնումը, Թոթը Մինը դուրս եկան Լուսնի տնից, ինչը միավորեց նրանց Յահի հետ։ Այդ պատճառով Յահի երկրպագությունը սովորական էր այս աստվածների ավանդական կենտրոններում `Թեբեում և Հերմոպոլիսում։ Մադամունդում, որտեղ Մոնտի տաճար կար, պահպանվել է «Յահի տունը»[4]։
Նկարագրություն
խմբագրելՆա նկարագրված է փարավոնի փաթաթաններում նեղ գլխարկով և Լուսնային սկավառակով[4]։ Երբեմն պակերված է որպես անափահաս, խոպոպներով պատանի[5]։
Սինկրետիզմ
խմբագրելՀին Թագավորությունում ավելի շատ երկրպագող է ունեցել, քան հաջորդ դարերում[4], քանի որ գյուղացիները սահմանել էին լուսնի տակ աշխատելու ժամեր։
Համաձայն Ամդուատի գրքի` ինչ-որ ժամանակ, Լուսնի աստվածը համարվել է Օսիրիսը, սակայն Դիոդորը սխալմամբ նրան անվանել է արև, իսկ Իսիդին՝ լուսին[6]։ Որպես հանդերձյալ աշխարհի աստված Օսիրիսը կարող է ստանձնել լուսնի աստծո պաշտոնը` փոխաբերական իմաստով «մահացածների արևը»[7]։ Պլուտարքոսին համաձայն, Օսիրիսի սգո փառատոնի համար, քուրմերը ամենամսյա ծեսերի ժամանակ հողից ծեփում էին Օսիրիսի քանդակը։ Քանդակը մեծարում և զարդարում էին, ցույց տալով, որ աստվածները նույնպես ջրից ու հողից են ստեղծված[8]։
Յահը կարեւոր դերակատարում ունեցավ XVII դինաստիայի վերջում, Յահմոնսիդերում, որոնք իրենց անունները ստացել են այս աստծո անունից։ Օրինակ՝ Ահմոս (Ծնված Յահը), Ահհոտեպ (Յահը գոհ է), Ահմոս-Նեֆերտարի։ Միևնույն ժամանակ Յահը և Թոթը միավորվում են Յահ-Թոթ անունով, որտեղ նրան կամ Թոթին նկարագրում են լուսնի ձևով։ Արդյունքում, Թոթի պաշտամունքը, կարևոր դերի համար, դիցաբանության մեջ իշխում է։ Այն ներկայացվում է հետագա 18-րդ Թութմազիդների դինաստիայի անուններով[4]։
Տանիս քաղաքի Նեղոսի դելտայում տարածված էր լուսնի աստվածուհի Ատստարտի պաշտամունքը, որը անձնավորում էր Յահին կամ իր հետ հարաբերությունների մեջ գտնվող եգիպտական Հաթոր Աստվածուհուն[5]։
Այս ամենը ցույց է տալիս Յահի աստիճանաբար միաձուլումը լուսնի հետ կապված տարբեր աստվածությունների հետ[4]։ Սակայն Յահի պաշտամունքը ամբողջությամբ չվերացավ, և փոքր-ինչ վերականգնվեց Ամասիսի XXVI դինաստիայի ժամանակ։
Տես նաև
խմբագրել- Խոնսու - հյուսիս-արևմտյան սեմական լուսնի աստված
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 М. А. Коростовцев Религия древнего Египта. — Наука, 1976. — С. 84. — 344 с.
- ↑ Рак И. В. Египетская мифология. — М.: Терра, 2004. — С. 63. — 320 с. — ISBN 9785275009972
- ↑ E. A. Wallis Budge An Egyptian Hieroglyphic Dictionary: With an Index of English Words, King List and Geographical List with Indexes, List of Hieroglyphic Characters, Coptic and Semitic Alphabets. — Cosimo, Inc., 2013-01-01. — С. 29. — 740 с. — ISBN 9781616404604
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Hans Bonnet Reallexikon der ägyptischen Religionsgeschichte. — Walter de Gruyter, 2000-01-01. — С. 355—356, 470-474. — 901 с. — ISBN 9783110827903
- ↑ 5,0 5,1 Pat Remler Egyptian Mythology, A to Z. — Infobase Publishing, 2010. — С. 1—2, 21. — 233 с. — ISBN 9781438131801
- ↑ E. A. Wallis Budge Osiris and the Egyptian Resurrection. — Courier Corporation, 2013-10-09. — С. 21. — 466 с. — ISBN 9780486143552
- ↑ British Museum The British Museum book of ancient Egypt. — Published for the Trustees of the British Museum by British Museum Press, 1992-06-15. — 248 с.
- ↑ Плутарх. «Об Исиде и Осирисе» (ռուսերեն). astronline.pro. էջ 39. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.