Յակուբ Պիտեր Կիվյոր (լեհ.՝ Jakub Piotr Kiwior, փետրվարի 15, 2000(2000-02-15)[1], Տիխի, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» և Լեհաստանի հավաքականի պաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Յակուբ Կիվյոր
լեհ.՝ Jakub Kiwior
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 2000(2000-02-15)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Տիխի, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան
Հասակ 1,89 մետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
–2016 Լեհաստան Տիխի
2016—2018 Բելգիա Անդերլեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—2019 Սլովակիա Ժելեզիառնե 84 (2)
2019—2021 Սլովակիա Ժիլինա 16 (1)
2019—2021  Սլովակիա Ժիլինա-В 7 (0)
2021—2023 Իտալիա Սպեցիա 39 (0)
2023— Անգլիա Արսենալ (Լոնդոն) 21 (2)
Ազգային հավաքական
2016 Լեհաստան Լեհաստան (մինչև 16) 4 (0)
2016—2017 Լեհաստան Լեհաստան (մինչև 17) 10 (3)
2017 Լեհաստան Լեհաստան (մինչև 18) 4 (1)
2018 Լեհաստան Լեհաստան (մինչև 19) 10 (1)
2019 Լեհաստան Լեհաստան (մինչև 20) 6 (0)
2020—2022 Լեհաստան Լեհաստան (մինչև 21) 15 (1)
2020— Լեհաստան Լեհաստան 26 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25.2.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26.05.2024

Ակումբային կարիերա

խմբագրել

Կիվյորրը լեհական «Տիխիի» սան է։ 2016 թվականի ամռանը գործակալի օգնությամբ տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտի» ակադեմիա։ Թիմի հետ դարձել Է Բելգիայի երիտասարդական լիգայի չեմպիոն[2]։ 2019 թվականի հունվարին Յակուբը տեղափոխվել է Պոդբրեզովի «Ժելեզիարնե» ակումբ, որը հանդես էր գալիս Սուպերլիգայում։ 2019 թվականի փետրվարի 16-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլում նշել է նորամուտը «Նիտրայի» դեմ առաջնության խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում և անցկացնելով բոլոր իննսուն րոպեները[3]։ 2019 թվականի մարտի 2-ին խփել է իր կարիերայի առաջին ոլը՝ գրավելով «Տրենչինի» դարպասը[4]։ Ընդհանուր առմամբ, մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում։ Թիմի հետ միասին չի կարողացել մնալ Սուպերլիգայում՝ զբաղեցնելով վերջին տեղը խմբում։

2019 թվականի օգոստոսին Յակուբը տեղափոխվել է Սլովակիայի մեկ այլ ակումբ՝ «Ժիլինա»[5]։ 2019 թվականի օգոստոսի 10-ին նշել է իր նորամուտը «Ռուժոմբերոկի» դեմ խաղում՝ 78-րդ րոպեին փոխարինելով Լուկաշ Յանոշիկին[6]։ Ընդհանուր առմամբ, մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում՝ մնալով հիմնականում փոխարինող խաղացող։ Պարբերաբար հանդես է եկել երկրորդ թիմում երկրորդ լիգայում։ Թիմի հետ նվաճել է արծաթե մեդալներ։ 2020/2021 մրցաշրջանում դարձել է հիմնական թիմի խաղացող՝ անցկացնելով 30 հանդիպում, որոնցից 29-ը սկսել է հիմնական կազմում։

2021 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է իտալական «Սպեցիա», որը նրա համար վճարել է մեկուկես միլիոն եվրո։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով[7]։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Ա Սերիայում նորամուտը նշել է «Ինտերնացիոնալեի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում և անցկացնելով ամբողջ հանդիպումը[8]։ Ընդհանուր առմամբ, նա 22 հանդիպում է անցկացրել մրցաշրջանում՝ 21-ում խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում։

2023 թվականի հունվարի 23-ին Յակուբ Կիվյորը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ» ակումբ[9]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Լեհաստանի բոլոր տարիքի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2022 թվականի հունիսի 11-ին նշել է նորամուտը Լեհաստանի ազգային հավաքականում՝ Նիդերլանդների հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում և անցկացնելով ամբողջ հանդիպումը, որն ավարտվել է 2:2 հաշվով[10]։ Մասնակցել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Նոյեմբերի 22-ին նշել է իր նորամուտը այնտեղ Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում[11]։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Արսենալ» Լոնդոն

  • Անգլիայի սուպերգավաթակիր - 2023

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Mistrzowski sezon Kiwiora» (լեհերեն). tychy.pl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «Nitra - Podbrezova» (անգլերեն). Soccerway.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Trencin - Podbrezova» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Jakub Piotr Kiwior prestupuje do MŠK Žilina» (սլովակերեն). zpfutbal.sk. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Ruzomberok - Zilina» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Jakub Kiwior w Spezii» (լեհերեն). 90minut.pl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. «Internazionale - Spezia Calcio» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. «Jakub Kiwior joins on long-term contract» (անգլերեն). arsenal.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  10. «Netherlands - Poland» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. «Mexico - Poland» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Կիվյոր» հոդվածին։