Յակով Սվերդլովի հուշարձան (Նիժնի Նովգորոդ)

Յակով Սվերդլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Я. М. Свердлову), Յակով Սվերդլովին նվիրված հուշարձան Նիժնի Նովգորոդի Բոլշայա Պոկրովսկայա և Օկտյաբրսկայա փողոցների անկյունում գտնվող այգում։ Հուշարձանը բացվել է 1957 թվականի նոյեմբերի 5-ին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Պավել Գուսևը, Ն. Մ. Չուգուրինը, ճարտարապետ Վ. Ն. Ռիմարենկոն։

Յակով Սվերդլովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Nizhny Novgorod Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Յակով Միխայլովիչ Սվերդլովը ծնվել է 1885 թվականի մայիսի 23-ին Նիժնի Նովգորոդում։ 1890-ական թվականների սկզբին Սվերդլովների ընտանիքը տեղափոխվել է Բոլշայա Պոկրովսկայա փողոցի թիվ 6 տուն, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը, և նա դարձել է պրոֆեսիոնալ հեղափոխական[1]։

Յակով Սվերդլովի մահից հետո 1920 թվականի ապրիլի 27-ին Նիժնի Նովգորոդի նահանգային գործադիր կոմիտեի նիստում հեղափոխականի հուշարձանը ստեղծելու խնդիր առաջացավ։ Սակայն միջոցների բացակայության պատճառով հարցը հետաձգվեց։ 1947 թվականին Սվերդլովի նախկին տանը բացվեց Յակով Սվերդլովի թանգարան-հուշահամալիր։ 1955 թվականին հուշարձանի ստեղծման համար հայտարարվեց մրցույթ։ Նախագծի և մոդելի ստեղծման համար լավագույն գնահատականին արժանացան քանդակագործներ Պավել Գուսևը, Ն. Մ. Չուգուրինը և ճարտարապետ Վ. Ն. Ռիմարենկոն։

Նկարագրություն խմբագրել

Հեղինակները ստեղծեցին երիտասարդ, էներգետիկ հեղափոխական Յակով Սվերդլովի հուշարձանը, այնպես, ինչպես նրան տեսել են 20-րդ դարի սկզբին Նիժնի Նովգորոդի փողոցներում, մարքսիստական շրջանի աշխատողների հանդիպումների ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Памятники истории и культуры Горьковской области.-Горький: Волго-Вятское кн.изд-во, 1987.