Յակովոս Կամբանելիս
Յակովոս Կամբանելիս (հուն․՝ Ιάκωβος Καμπανέλλης, սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)[1], Նակսոս, Naxos and Lesser Cyclades Municipality, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - մարտի 29, 2011[2][1][3], Աթենք, Հունաստան), հույն գրող, բանաստեղծ, դրամատուրգ և միևնույն ժամանակ նաև դերասան։
Յակովոս Կամբանելիս հուն․՝ Ιάκωβος Καμπανέλλης | |
---|---|
![]() Յակովոս Կամբանելիսը | |
Ծնվել է | սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)[1] |
Ծննդավայր | Նակսոս, Naxos and Lesser Cyclades Municipality, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Վախճանվել է | մարտի 29, 2011[2][1][3] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | լրագրող, սցենարիստ, բանաստեղծ, կինոռեժիսոր, դրամատուրգ, գրող, երգերի հեղինակ և հեղինակ-կոմպոզիտոր |
Լեզու | հունարեն |
Ազգություն | հույն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | Grand Commander of the Order of the Phoenix (Greece)? |
Կայք | kambanellis.gr |
Նա գրել է 12 ֆիլմերի սցենար և եղել է երկու հունական ֆիլմերի ռեժիսոր։
ԿենսագրությունԽմբագրել
Յակովոս Կամբանելիսը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 2-ին Հունաստանի Նաքսոս կղզում։
Այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիստական բանակը ռազմակալում է Հունաստանը, 1943 թվականին նրան նետում են Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբար։
Սակայն 1945 թվականի մայիսի 5-ին նա ազատ է արձակվում։ Հետագայում նա իր գերության տարիների մասին գրում է «Մաութհաուզեն» ինքնակենսագրական գիրքը, որտեղ նա ներկայացնում է, թե ինչպես է գերության մեջ սիրահարվում մի աղջկա։
Դրանից հետո նա նույն վերնագրով գրում է նաև կանտատ, որի երաժշտության հեղինակ է դառնում հույն նշանավոր երգահան և կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը:
Որպես դրամատուրգ իր դեբյուտը կատարել է 1950 թվականին, իսկ 1955 թվականին գրել է ֆիլմի սցենար։ Մահացել է 2011 թվականի մարտի 29-ին Աթենքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://news.in.gr/culture/article/?aid=1231101704
- ↑ 3,0 3,1 3,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)